Ականջեղ կլորագլուխ

Ականջեղ կլորագլուխ
Phrynocephalus mystaceus.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Ագամաներ
Ցեղ Կլորագլուխներ
Տեսակ Ականջեղ կլորագլուխ
Լատիներեն անվանում
Phrynocephalus mystaceus
Հատուկ պահպանություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 1055612
NCBI 116118
EOL 1923956

Ականջեղ կլորագլուխ (լատ.՝ Phrynocephalus mystaceus), ագամաների ընտանիքի կլորագլուխների ցեղի (Prynocephalus) մողես։

Համարվում է անապատային կենդանի։

ՏարածվածությունԽմբագրել

Պատկանում է աֆրո-արաբական ագամաների ենթաընտանիքին։ Տարածված է միայն Ասիա աշխարհամասի կենտրոնական հատվածում և Իրանում։

Տարածվածության արեալը ընդգրկում է Հարավային Ասիայի՝ Ղրղզստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Ղազախստանի, Իրանի և Աֆղանստանի ավազուտները։

Բնակվում է ավազների մեջ։ Էվոլյուցիայի արդյունքում վարժեցվել է անապատային կլիմային։

ՆկարագրությունԽմբագրել

Կլորագլուխ ականջեղի երկարությունը հասնում է 24 սմ-ի, որի գրեթե կեսը կազմում է պոչը։ Մարմինը վերևից գորշ կամ դեղին ավազի գույն ունի։ Սպիտակ գունավորում ունի միայն փորի հատվածը, որը նաև ծածկված է բազմաթիվ բծերով։

Այս մողեսը ականջեղ է կոչվում բերանի անկյուններին «ականջներ» հիշեցնող մաշկային ծալքերի առկայության պատճառով։ Ձմռանը մտնում է գետնափոր բների մեջ։ Ամռանը բույն չի մտնում։ Վտանգի զգալու պարագայում ականջեղ մողեսը խրվում է ավազի մեջ։

Սնվում է միջատներով՝ հիմնականում սարդերով[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 196 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։