Ակամաս (Թեսևսի որդին)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակամաս (այլ կիրառումներ)

Ակամաս (հին հունարեն՝ Ἀκάμας, Ἀκάμαντος - «անխոնջ»), հին հունական դիցաբանությունում[1] Տրոյական պատերազմի աթենական հերոս, Թեսևսի և Փեդրայի որդին[2], ատտիկյան Ակամանտյանների ֆիլայի էպոնիմոսը[3]։

Ակամաս
Polygnotos 10.jpg
Տեսակթագավոր հունական առասպելաբանության մեջ
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրԹեսևս
ՄայրՓեդրա
Քույր/ԵղբայրԴեմոփոն
ԿողակիցԼաոդիկա և Phyllis?
ԶավակներMunitus?
Commons-logo.svg Acamas and Demophon Վիքիպահեստում

Հետհոմերոսյան զրույցների համաձայն, երբ Ակամասը Դիոմեդեսի հետ ուղարկվեց Տրոյա, Հեղինեի վերադարձը հաջողեցնելու համար, սիրահարվեց Պրիամոսի դուստր Լաոդիկեին և ծնվեց նրանց որդին՝ Մունիքոսը[4]։ Դեսպանների պահանջը մերժվեց և սկսվեց Տրոյական պատերազմը, որին մասնակցեց նաև Ակամասն իր խորթ եղբոր՝ Դեմոփոնի հետ։ Ակամասը, այլ հերոսների թվում, գտնվում էր փայտե ձիու մեջ[5], որի օգնությամբ հույները տիրացան Տրոյային։ Քաղաքի գրավման ժամանակ Ակամասն ազատեց իր տատին՝ Թեսևսի մորը՝ Էթրային։

Մյուս հույն հերոսների նման, Ակամասը ևս երկար թափառել է, նախքան հայրենիք վերադառնալը։ Իր թափառումների ընթացքում Ակամասը եղել է Թրակիայում և հիմնել է գաղութ Կիպրոսում[6]։ Տուն վերադառնալով՝ Ակամասը տիրակալել է Աթենքում Դեմոփոնի հետ համատեղ։

Երբեմն Ակամասը հիշատակվում է որպես թրակիացիների առաջնորդ, որը եկել էր տրոյացիներին օգնության և կամ էլ Անտենորի և Թեանոյի որդին, Տրոյական հերոս[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.1. С.55; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 т. Т.1. С.10
  2. Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека Э I 18 далее
  3. Պավսանիաս. Հելլադայի նկարագրությունը I 5, 2
  4. Парфений. О любовных страстях 16
  5. Гигин. Мифы 108; Квинт Смирнский. После Гомера XII 349; Трифиодор. Взятие Илиона 175; Вергилий. Энеида II 261
  6. Ստրաբոն. Աշխարհագրություն XIV 6, 3 (стр.683), Լիկոֆրոն. Ալեքսանդրա 494
  7. Մ. Բոտվիննիկ, Մ. Կոգան, Մ. Ռաբինովիչ, Բ. Սելեցկի. «Դիցաբանական բառարան», Երևան, 1985, էջ 12։