Ակադեմիկոս Գամսախուրդիայի դիմանկարը

Էդուարդ Իսաբեկյանի նկար

«Ակադեմիկոս Գամսախուրդիայի դիմանկարը», ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 1961 թվականին ստեղծած կտավը։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

«Ակադեմիկոս Գամսախուրդիայի դիմանկարը»
տեսակգրաֆիկա
նկարիչԷդուարդ Իսաբեկյան
տարի1961
բարձրություն63
լայնություն43
ստեղծման երկիրՀայաստան Հայաստան
ժանրդիմապատկեր
նյութկավճամատիտ
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Կտավն ունի 63 սմ բարձրություն, 43 սմ լայնություն, նյութը՝ կավճամատիտ։

Նկարագրություն խմբագրել

Դիմանկարներում Իսաբեկյանը ձգտում է ոչ միայն ցույց տալ բնականին հարազատ մնալը, այլև մարդկանց տրամադրությունը։ Իսաբեկյանը վրաց արձակագիր, բանասեր, աղբյուրագետ, Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Կոնստանտինե Գամսախուրդիային պատկերել է «արծվատեսք» կեցվածքի զուսպ վեհությամբ[1][2]։

  Ահա ձեզ է նայում վաստակած մտածողը, իմաստուն և ուժեղ կամքի տեր մարդը։ Արծվային հայացք, հեռատե՛ս հայացք, հոգու վեհություն է առկայծում «Ակադեմիկոս Կոնստանտինե Գամսախուրդիայի դիմանկարը» կտավից։ Անվանի գրողի ձեռքերը հիշեցնում են մեծ թռիչքից հետո միայն մի պահ ծալված արծվային թևեր... Ահա թե որքա՜ն խորն է կարդում ժողովրդական նկարիչը մարդկային հոգին, որքա՜ն հեռու է նա արտաքին, ձևական էֆեկտներից»։  

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել