Ակաբայի հնագիտական թանգարան

Ակաբայի հնագիտական թանգարան (արաբերեն՝ متحف آثار العقبة ), հնագիտական թանգարան Հորդանանի Ակաբա քաղաքում, Ակաբա պատմական նավահանգստի հարևանությամբ, Ակաբա դրոշակաձողին մոտ։

Ակաբայի հնագիտական թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Հորդանան
ՏեղագրությունԱկաբա
ՎայրԱկաբա
Հիմնադրվել է1989
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը, որտեղ տեղակայված է թանգարանը, եղել է Հաշիմիտ դինաստիայի հիմնադիր Ալ-Հուսեյն իբն Ալի ալ-Հաշիմիի պալատը։ Կառուցվել է 1917 թվականին[1]։ Թանգարանը հիմնադրվել է 1989 թվականին, պաշտոնապես բացվել է 1990 թվականի հունվարի 1-ին։

Հավաքածու խմբագրել

Թանգարանն ունի բրոնզեդարյան նմուշներ, որոնք վերջին տարիներին հայտնաբերվել են Ակաբայի մոտ գտնվող Tall Hujayrat Al-Ghuzlan հնագիտական վայրում և թվագրվում են մ. թ. ա. 4000 թվական։ Այս հայտնաբերումը կարևոր ապացույցն է այն բանի, որ Ակաբան տարածաշրջանի կենսունակ պղնձի արտադրություն ունեցող հնագույն բնակավայրերից մեկն է։ Թանգարանն ունի նաև 7-12-րդ դարերի նմուշների հավաքածու։ Թանգարանի առավել հայտնի հավաքածուներից է Ղուրանից չափածո մի մեծ արձանագրություն, որը կախված է քաղաքի 9-րդ դարի արևելյան դարպասի վերևում, ինչպես նաև Ֆաթիմյան խալիֆայության ոսկյա մետաղադրամներ և Մարոկկոյի Սեգելմասա թագավորության այլ մետաղադրամներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ministry of Culture, Jordan- Aqaba Archaeological Museum». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակաբայի հնագիտական թանգարան» հոդվածին։