Ածիկի ծիլեր, գարեջրի արտադրության մնացուկ։ Օգտագործվում է որպես կեր։ Պարունակում է 12,2% ջուր, 22,9% պրոտեին, 2,3% ճարպ, 11,7% թաղանթանյութ, 43,8% անազոտ էքստրակտային նյութեր, 7,1% մոխիր։ Մեկ կիլոգրամ համարժեք է 0,67 կերային միավորի՝ 185 գրամ մարսելի պրոտեինի պարունակությամբ։ Կթու կովերին տալիս են օրական մինչև 3 կիլոգրամ, հորթերին՝ 0,2–0,3 կիլոգրամ, բտվող խոզերին՝ 1 կիլոգրամ, ոչխարներին՝ 0,25 կիլոգրամ՝ խառնելով ուրիշ խտացրած կերերի։ Ածիկի ծիլերը պետք է թրջել կամ եփել ու կենդանիներին տալ շփոթի ձևով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 207