Մալթոզ

քիմիական միացություն
(Վերահղված է Ածիկաշաքարից)

Մալթոզ կամ ածիկաշաքար (անգլերեն՝ malt - ածիկ), քիմիական բանաձևը՝ C12H22O11, բնական երկշաքար, որի մոլեկուլը կազմված է խաղողաշաքարի 2 մոլեկուլի մնացորդներից։ Պարունակվում է բազմաթիվ բույսերի ծլած սերմերում (գարի, տարեկան), տերևներում (ճակնդեղ), որոշ բույսերի փոշեհատիկներում ու նեկտարում։

Մալթոզ

Ունի քաղցր համ, հեշտությամբ լուծվում է ջրում։

Մալթոզի կենսասինթեզը հայտնի է միայն մի քանի բակտերիաների մոտ։ Կենդանիների և բույսերի օրգանիզմներում Մալթոզն առաջանում է օսլայի և գլիկոգենի ֆերմենտային ճեղքումից։ Մալթոզի ճեղքումն իրականացվում է մալ

թազ ֆերմենտի միջոցով։

Օգտագործվում է քաղցրավենիքի արտադրության և մանրէաբանության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 157