Ածականական բառակապակցություն

Ածականական բառակապակցություն, բառակապակցություն, որի գերադաս անդամը ածական է, իսկ ստորադաս անդամի դերում կարող են լինել գոյական, դերանուն, մակբայ, մասամբ և թվական, ածական, դերբայ:

Այս տեսակի բառակապակցության մեջ լրացումը՝ ստորադաս անդամը, գերազանցապես նախադաս է և կարող է արտահայտվել բոլոր հոլովներով, նաև դրսևորվել կապական հոլովառությամբ: Երբեմն լրացումն ու լրացյալը կարող են պաշտոնավարել իբրև նախադասության մեկ անդամ: Ածականական բառակապակցություններում շարահյուսական հարաբերակցությունը գերազանցապես խնդրառական-պարագայական է:

Կաղապարում ըստ ստորադաս անդամի խոսքիմասային արտահայտությանԽմբագրել

Կաղապարումն ըստ ստորադաս անդամի (լրացման) խոսքիմասային արտահայտության իրացվում է գոյականով (ցավին անտարբեր, մտքով առատ, հոգսերից ազատ, աշխատանքում հմուտ, պատժի արժանի), ածականով (արտակարգ ուժեղ, անսահման բարի, անասելի դժվար), թվականով (հինգ հարկանի, յոթ գլխանի, մակբայով (խիստ ամուր, ֆիզիկապես տկար), գոյականաբար առնված բառով (բոլորից խելքով, արածով հպարտ, եղածով գոհ)։

Կաղապարում ըստ ստորադաս անդամի հոլովական արտահայտությանԽմբագրել

Ստորադաս անդամը կարող է արտահայտվել ուղղական-հայցական հոլովով (մազերը սև, հագուստը հնամաշ, հագուստը հնամաշ ձեռքերը կեղտոտ, ), սեռական-տրական հոլովով ( գործին հմուտ, դեպքին անտեղյակ, կամքին հակառակ, ճակատագրին հնազանդ), բացառական (հոգով խաղաղ, մտքով պայծառ, սրտով բարի, վտանգով հղի), ներգոյական հոլովով (ծախսերում շռայլ, աշխատանքում հմուտ)։

Կաղապարումն ըստ կապական հոլովառությանԽմբագրել

Կաղապարումն ըստ կապական հոլովառության նույնպես կարող է արտահայտվել, օրինակ, լրբի պես սանձարձակ, երեխայի պես միամիտ, սարի պես հաստատ, ծնողի պես հարազատ: Կարող է կապակցությունը հանդես գալ միասնաբար՝ որպես նախադասության մեկ անդամ, օրինակ, մազերը սև (աղջիկ), մազը երկար (կին), բերանն արնոտ (գազան)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984