Ախտանգ (ռուս.՝ Ахтанг), Ռուսաստանի Կամչատկայի շրջանում գտնվող վահանաձև հրաբուխ։ Տեղակայված է Սուխարիկի և Կարակովայի գետերի միջև ընկած տարածքում՝ մոտավորապես նրանց միջին հոսանքում։ Համարվում է տվյալ շրջանի ամենամեծ հրաբուխը։ Բացարձակ բարձրությունը կազմում է 1956,2 մ (ժամանակակից քարտեզներում՝ 1954 մ), հարաբերական բարձրությունը կազմում է մոտավորապես 1250 մ։ Աշխարհագրական պլանով տեղանքն ունի օվալաձև տեսք, որը ձգված է դեպի հյուսիս-արևելք 15 × 10 կմ, մակերեսը կազմում է 85 կմ², ժայթքված նյութի ծավալը մոտավորապես կազմում է 30 կմ³։

Ախտանգ
ՏեսակՎահանային հրաբուխ
Երկիր Ռուսաստան
ԼեռնաշղթաՍրեդիննի լեռնաշղթա
Բարձրությունը ծովի մակարդակից1956 մետր
Հարաբերական
բարձրություն
1250 մետր
Սմիթսոնիան կոդ300320

Ախտանգ հրաբուխն իրենից ներկայացնում է ոչ մեծ հրաբխային զանգված, որի հիմքում ընկած է վահանաձև հիմք։ Գագաթնային մասն իրենից ներկայացնում է կոն։ Հյուսիսային լանջերը մինչ գագաթը ավերված են դեպի մոտակա հովիտներն իջնող քարամներով։ Հյուսիսային և արևելյան շրջանները թույլ են զարգացած և ունեն առաջնային հրաբխի տեսք։ Հրաբխի գագաթն ավերված է։ Պահպանվել է ոչ մեծ հարթ հովիտ, որը, երևակայիս, ռելիկտային հրաբխի խառնարանն է։ Ախտանգ հրաբխի առաջնային ժայթքումնրը հիմնականում ներկայացված են բազալտի տեսքով, գագաթնային մասը, որում արդեն հիմնական մասը զբաղեցնում են պիրոկլաստիկ զանգվածը, ներկայացված է անդեզիտո - բազալտի տեսքով։ Հրաբխի տարիքը վերին չորրորդային է։

Ախտանգ հրաբխի լանջերին և նրա ստորոտի մոտակայքում տեղակայված են տվյալ տեղանքին հատուկ խառամե կոնաձև մարմիններ, որոնց առանձնահատկությունն այն է, որ կատարյալ պահպանվում են։ Ախտանգի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2002 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել