Ախուլգո

լեռ Ռուսաստանում

Ախուլգո, լեռ Դաղստանում, Ունցուկուլսկի շրջանում, Անդյան Կոյսու գետի ափին։ Ախուլգո լեռան հետ համանուն պատմական աուլները (Ախուլգո Նոր և Հին) ներկայումս չունեն մշտական բնակչություն։ Լեռան միջով անցնում է թունել (Մախաչկալա-Բոտլիխ ավտոճանապարհ)։

Ախուլգո
ավարերեն՝ АхΙулгохΙ
Թունել Ախուլգո լեռան տակ
Տեսակլեռ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԴաղստանի Հանրապետություն
ԼեռնաշղթաՄեծ Կովկաս

Ավարերենից Ախուլգո բառը (АхІул гохI) բառացի թարգմանվում է որպես «Կանչի լեռ»։

Պատմություն խմբագրել

1838-1839 թվականներին լեռը և երկու ամրացված աուլ նրա գագաթին (Ախուլգո Հին և Նոր) ծառայեցին որպես մայրաքաղաք լեռնականների առաջնորդ Շամիլի համար[1][2]։

1839-ի հունիսի 13-ից օգոստոսի 22-ը Ախուլգո ամրոցում լեռնականները Շամիլի գլխավորությամբ դիմակայեցին ռուսական զորքերի պաշարմանը։ Միայն օգոստոսի 22-ին ռուսական զորքերը արյունահեղության միջոցով տիրացան Ախուլգո լեռանը[2]։

Պատմական գնահատականներ խմբագրել

Ժամանակակից դաղեստանցի հեղինակ Շապի Կազիևը իր «Իմամ Շամիլ» գրքում նկարագրում է Ախուլգո լեռան պայքարը ոչ միայն որպես Կովկասի լեռնականների տղամարդկության օրինակ, ովքեր ապստամբել էին, այլև ցույց տալու համար ռուսական զենքի ուժը։

«Ախուլգոն պաշտպանողների արիությունն աննկարագրելի էր։ Շամիլի ընկեր և զինակից Ալիբեկ Խուզանսկին, երբ թնդանոթային ռումբը փշրում է նրա աջ ուսը և նրա ձեռքը կախվում է միայն ջլերից, խնդրում էր ընկերներին կտրել այն, որպեսզի չխանգարի պայքարել»։

«Պակաս ապշեցուցիչ չէր ռուս զինվորների քաջությունը։ Նրանք պաշարում էին Ախուլգոն իրար ուսի կանգնած, բարձրանալով պարաններով և գլխապտույտ բարձրության վրա աստիճաններով, մյուրիդների կրակի և քարերի կույտերի տակ։ Ցավոք պատմությունը այդ հուսահատ քաջերին դարձրեց ոչ թե բարեկամ, այլ թշնամի»[3]։

Իլյուստրացիա խմբագրել

Կերպարը գրականության և արվեստի մեջ խմբագրել

  • 1880-1890 թվականներին, Մյունխենում նկարիչ Ռուբո Ֆրանցը նկարել է «Ախուլգո աուլի պաշարումը» պատկերը։ Այնուհետև նա նկարել է նաև «Սևաստոպոլի պաշտպանությունը» և «Բորոդինյան պայքար» նկարները։ «Ախուլգո աուլի պաշարումը» պատկերի հատվածներ պահպանվել են և այժմ գտնվում են Մախաչկալա քաղաքի թանգարանում[4]։
  • Շապի Կազիևը «Ախուլգո» անվանումով վեպ է գրել. Ахульго. Роман. — Махачкала: Эпоха, 2008. — ISBN 978-598390-047-9

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1839 թվականի Ախուլգոյի ամրոցի պաշարմանը մասնակցել է Նիկոլայ Մարտինովը, ով սպանել է հռչակավոր ռուս պոետ Միխայիլ Լերմոնտովին[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ибрагимов М.-Н.А. Муса Балаханский. — Махачкала, 2009. — С. 83. — 298 с. — ISBN 978-5-904017-16-3
  2. 2,0 2,1 2,2 «Штурм Ахульго | Журнал «Воздушно-космическая оборона»». webmail.vko.ru. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. Казиев Шапи Имам Шамиль. — Москва: Молодая Гвардия, 2001. — 378 с.
  4. «Дагестанский Музей Изобразительных Искусств » Панорама Рубо». www.dmii.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.