Ախերնար (α Eri /Էրիդանոսի α /Էրիդանոսի ալֆա), Էրիդանոս համաստեղության ամենապայծառ և գիշերային երկնքի 9-րդ ամենապայծառ աստղը։ Գտնվում է համաստեղության հարավային վերջնամասում։ Ախերնարը տաս ամենապայծառ աստղերից ամենատաքն ու ամենակապույտն է։ Աստղն անսովոր արագ է պտտվում իր առանցքի շուրջ, ինչի պատճառով էլ ունի տափակ ձև։ Ախերնարը համարվում է կրկնակի աստղ։

Ախերնար
Հետազոտման տվյալներ
Տեսակկրկնակի աստղ, near-IR source?, rotating variable star? և UV-emission source?
Հեռավորություն44,091710758377 պկ[1]
Տեսանելի աստղային մեծություն0,46[2][3] (V)
ՀամաստեղությունԷրիդանոս
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)18,6 ± 3 km/s[4]
Պարալաքս23,39 ± 0,57 մավ[5]
Բացարձակ աստղային մեծություն−2,77
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB6Vpe[6]
Գույնի ցուցանիշ−0,16
ՓոփոխականությունLambda Eridani variable?
Ֆիզիկական տվյալներ
Զանգված1,332228E+31 կիլոգրամ[7]
Շառավիղ7,3 արևային շառավիղ[8]
Լուսավորություն1076 արեգակնային լուսատվություն
Պտույտ260 km/s[9]
ԱրբանյակAlpha Eridani II?
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2MASS J01374284-5714119, GSC 08478-01395, HD 10144, HIP 7588, HR 472, IRAS 01358-5729, SAO 232481, α Eri, CPC 20 447, FK5 54, GC 1979, GCRV 916, HIC 7588, JP11 517, N30 335, NSV 15353, PLX 344, PLX 344.00, PPM 331199, ROT 233, TD1 938, UBV 1700, uvby98 100010144, alf Eri, [JE82] 39, WEB 1623, 70 Eri, TIC 230981971, TYC 8478-1395-1, UBV M 8330 և ALS 16724

Ֆիզիկական բնութագրեր խմբագրել

 
Ախերնարի բևեռային սեղմումը աստղի արագ ռոտացիայի պատճառով

Արխերնարը պայծառ կապույտ երկուական աստղ է, որի ընդհանուր զանգվածը կազմում է շուրջ 8 արևային զանգված[10]։ Հանդիսանում է B6 Vep սպեկտրալ դասի հիմնական հաջորդականության աստղ, ունի ավելի քան 3000 անգամ ավելի շատ ճառագայթում քան արևը։ Արեգակնային համակարգից հեռավորությունը մոտավորապես 139 լուսային տարի է։

VLT աստղադիտակի դիտարկումները ցույց են տվել, որ Ախերնարը ունի արբանյակ, որն ուղեծրում գտնվում է մոտավորապես 12,3 ա. մ. հեռավորության վրա և պտտվում է 14-15 տարի ժամկետով[10]։  

2003 թվականի դրությամբ Ախերնարը բոլոր ուսումնասիրվածներից աստղերից ամենաքիչ գնդաձև աստղն է[11]։ Պտտվում է հասարակածային արագությամբ 260-310 կմ/վ։ Ռոտացիայի մեծ արագության պատճառով Ախերնարը խիստ տափակված է. նրա հասարակածային տրամագիծը ավելի քան 50 տոկոսով գերազանցում է նրա բևեռային տրամագիծը[12]։ Ախերնարի ռոտացիայի առանցքը թեքված է տեսողության գծի մոտ 65% անկյունով։ 2018 թվականի դրությամբ ռոտացիայի արագության ռեկորդակիրը VFTS 102-ն է՝ 500 կմ/վ արագությամբ։  

Իր շատ երկարաձգված ձևի շնորհիվ Ախերնարի ջերմաստիճանը զգալիորեն տարբերվում է կախված լայնությունից՝ միջին 15,000 Կ միջին արժեքով, բևեռներում այն հասնում է 20,000 Կ-ից բարձր արժեքների, հասարակածի մոտ ընկնելով մինչև 10,000 Կ։ Բևեռներում բարձր ջերմաստիճանը հանգեցնում է բևեռային քամիների ձևավորմանը, որոնք հեռացնում են աստղային նյութը և կազմում աստղի շուրջ տաք գազի և պլազմայի արտաքին կեղև։ Այս կեղևի առկայությունը հայտնաբերվում է ինֆրակարմիր միջակայքում գերբարձր լուսավորվածության միջոցով և տարածված երևույթ է բոլոր Be-դասի աստղերի համար։ Նաև Ախերնարի համակարգի հիմնական բաղադրիչի ձևի շնորհիվ ուղեկիցի ուղեծրը շատ տարբերվում է Կեպլերյան էլիպսից։ Նմանատիպ էֆեկտ է նկատվում նաև Regulus-ում։

Դիտարկման պայմաններ խմբագրել

Ախերնարը գտնվում է երկնքի հարավային կիսագնդում և տեսանելի է հյուսիսային լայնությունից 32° 46' հարավում, ուստի Երկրի հյուսիսային կիսագնդի շատ խիտ բնակեցված տարածքների համար աստղը մշտապես մնում է հորիզոնից ներքև։

Հարավային կիսագնդում, աստղը դիտարկելու լավագույն ժամանակը նոյեմբերն ամիսն է, երբ աստղը հասնում է իր գագաթնակետին։ Հարավում՝ Ախերնարը երբեք դուրս չի գալիս հորիզոնից՝ 32°46' հարավային լայնությունից։

Մինչև 2000 թվականի մարտը Ախերնարը և Ֆոմալհաութը առաջին մեծության երկու աստղերն էին, երկնոլորտում անկյունային հեռավորությունով առաջին մեծության բոլոր մյուս աստղերից ամենահեռու աստղերն էին։ Այժմ մյուսներից առաջին մեծության ամենահեռավոր աստղը Անտարեսն է Կարիճ համաստեղությունում[12]։ Միևնույն ժամանակ, Անտարեսի շրջակայքում կան երկրորդ մեծության աստղեր, մինչդեռ ինչպես Ախերնարով, այնպես էլ Ֆոմալհաութովով շրջապատված աստղերը շատ ավելի թույլ են։

Անվան ծագում խմբագրել

Անունն առաջացել է արաբերենից آخر النهر (ākhir an-nahr), որը նշանակում է «գետի վերջ» և ամենայն հավանականությամբ, ի սկզբանե պատկանել է Էրիդանոսի θ աստղին[12], որը կրում է նույն ստուգաբանությամբ Ակամար սեփական անունը։

Հին ժամանակներում Ախերնարը պրեցեսիայի պատճառով կարող էր դիտարկվել միայն էականորեն ավելի հարավային լայնություններից, քան հիմա։ Մթա մոտ 3000 թվականին այն գտնվել է Հարավային բևեռից ընդամենը 10° հեռավորության վրա, իսկ մթա մոտ 1500 թվականին՝ 24°, և այդ կերպ անհայտ է եղել հին եգիպտացիներին։ Եվ նույնիսկ 100 թվականին նրա թեքումը եղել է միայն -67°, և Պտղոմեոսը չի կարողացել դիտարկել այն Ալեքսանդրիայից, մինչդեռ Ակամարը նկատվել է նույնիսկ Կրետեից։ Այս պատճառով Պտղոմեոսի կարծիքով «գետի վերջ» պետք է կոչվեր հենց Ակամարը։

6-9 հազար տարի հետո Ախերնարը կհասնի հյուսիսային առավելագույն թեքման և կարող է նկատվել նույնիսկ Ռուսաստանի կենտրոնական և հարավային շրջաններից։

Ախերնարը ֆանտաստիկայում խմբագրել

  • Եֆրեմովի «Անդրոմեդիայի մառախլապատությունը» վեպում, վերջին գլուխները նվիրված են Ախերնարի շուրջ պտտվող երկու բնակելի մոլորակները գաղութացնելու համար նախատեսված երկրային արշավախմբի պատրաստմանը և ուղարկմանը։
  • «Ցուլի ժամանակ» վեպում, որը նույն «Անդրոմեդիայի մառախլապատությունը» հեղինակի վեպի շարունակությունն է, հիշատակվում է, որ երկրացիներն արդեն գաղութացրել են Ահեռնարի մոլորակները, և վերաբնակները հասցրել են այնտեղ մուտացիա անել մարդկանց նոր ռասայի մեջ, որն աչքի է ընկնում յասամանագույն մաշկով։
  • Էդմոնդ Հեմիլթոնի «Աստղերի թագավորներ» վեպում մի քանի անգամ հիշատակվում է Ախերները, որպես կայսրության դեսպաններից մեկի ծննդավայր։
  • Ջեք Վենսի «Օտար աշխարհի աչքեր» վեպում Ախերնարը Ֆիրքսի ծննդավայրն է, ճիրաններից, ատամներից և կեռիկներից պատրաստված ֆանտաստիկ արարած, որը կախարդ Յուկունուն կցում է գլխավոր հերոսի՝ գող Կոգելի լյարդին։
  • Մի շարք խաղերում «Elite»-ը կայսրության կենտրոնական համակարգն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://raw.githubusercontent.com/astronexus/HYG-Database/master/hygxyz.csv
  2. The HYG Database
  3. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  4. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, Springer Science+Business Media, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  5. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  6. Levenhagen R. S., Leister N. V. Spectroscopic analysis of southern B and Be stars // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2006. — Vol. 371, Iss. 1. — P. 252–262. — 11 p. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1111/J.1365-2966.2006.10655.XarXiv:astro-ph/0606149
  7. https://dx.doi.org/10.1051%2F0004-6361%3A200809765
  8. https://dx.doi.org/10.1086%2F586895
  9. Balona L. A., Ozuyar D. TESS observations of Be stars: a new interpretation // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2020. — Vol. 493, Iss. 2. — P. 2528—2544. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1093/MNRAS/STAA389arXiv:1911.03068
  10. 10,0 10,1 Kervella, P.; Souza, A. Domiciano de; Bendjoya, Ph (2008 թ․ հունիսի 1). «The close-in companion of the fast rotating Be star Achernar». Astronomy & Astrophysics (անգլերեն). 484 (1): L13–L16. doi:10.1051/0004-6361:200809765. ISSN 0004-6361.
  11. See «Achernar the Flattest star» in Sky & Telescope P. 20 Newsnotes, September 2003.
  12. 12,0 12,1 12,2 Fred Schaaf. Ярчайшие звёзды = The Brightest Stars. — Hoboken, New Jersey: John Wiley & Sons, 2008. — С. 171. — 281 с. — ISBN 978-0-471-70410-2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախերնար» հոդվածին։