Ալ-Հուֆուֆ
Ալ-Հուֆուֆ (արաբ․՝ الهفوف), քաղաք Սաուդյան Արաբիայում։ Տեղակայված է Էշ Շարկիա վարչական շրջանում։ Բնակչությունը, ըստ 2010 թվականի տվյալների, կազմում է 321 471 մարդ[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Ալ-Հուֆուֆ | ||
արաբ․՝ الهفوف | ||
Երկիր | Սաուդյան Արաբիա | |
Համայնք | Արևելյան նահանգ | |
ԲԾՄ | 155 մետր | |
Բնակչություն | 660 788 մարդ (2010)[1] | |
| ||
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելՔաղաքը գտնվում է Էլ Հասա օազիսում՝ ծովի մակարդակից 164 մետր բարձրության վրա[3]։
Այն համարվում է Սաուդյան Արաբիայի գլխավոր քաղաքակրթական կենտրոններից մեկը։ Այստեղ է բնակվում երկրի հայտնի մարդկանց մեծ մասը։ Քաղաքում գործում են գյուղատնտեսական, անասնաբուժական և կենդանի պաշարների հետազոտման ֆակուլտետներ (մյուս ֆակուլտետները գտնվում են Դամամայում)։ Գործում են կանանց համար նախատեսված բժշկագիտության, ատամնաբուժության և տնավարության ուսուցման ֆակուլտետներ։
Ըստ ավանդազրույցի, Ալ-Հուֆաֆը համարվում է արաբական և մուսուլմանական աշխարհներում հայտնի ողբերգական սիրային պատմության կերպարների՝ Լեյլիի և Մեջնունի մահվան վայրը։ Ինչպես նաև, այստեղ, իբրև թե եղել է Շեբայի թագուհին։
Քաղաքը 1953 թվականին դարձել է Արևելյան գավառի կենտրոնը։ Այնտեղ դեռևս կարելի է գտնել Օսմանյան կայսրության հետքեր[4][5]։ Քաղաքում գործում է թանգարան, որը պատմում է երկրի պատմության մասին[5]։
Բնակչություն
խմբագրելXX դարի սկզբում Ալ-Հուֆուֆի բնակչությունը կազմել է գրեթե 25 հազար մարդ, որի երեք քառորդը (75%) կազմում էին սուննիները, իսկ մնացածը՝ տասներկուականներ[6]։ Քաղաքի կրոնական կազմը տարբեր է։ Մինչ այսօր, քաղաքը համարվում է կարևոր կենտրոն սուննիների՝ Արաբական թերակղզում Մալիքիական մազհաբի հետևորդների համար[7]։ Ալ-Հուֆուֆի մոտ գտնվող գուղերում, դեռևս բնակվում են բազմաթիվ տասներկուականներ։
Էկոնոմիկա և տրանսպորտ
խմբագրելՔաղաքում լավ զարգացած է տնայնագործությունը՝ բրդյա շորերի և կտորների, ոսկյա և արծաթյա զարդերի արտադրությունը[5][8]։ Քաղաքում արտադրում են նաև պղնձից պատրաստված հուշանվեր սրեր և դաշույններ։ Քաղաքի մոտ գտնվող օազիսում աճեցնում են արմավ, բրինձ, խաղող, գարի և ցորեն, բուծում են արաբական նժույգներ[4]։ Ալ-Հուֆուֆում գործում է Սաուդյան Արաբիայում հայտնի ուղտի շուկան։
Ալ-Հուֆուֆում կա երկու օդանավակայան, որից մեկը փակ է, իսկ մյուսից Saudi Arabian Airlines ընկերության կողմից կատարվում են ներքին թռիչքներ դեպի Ջիդու, այդ պատճառով քաղաքը սպասարկում է King Fahd International Airport-ը, որը գտնվում է քաղաքից 130 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքը տեղակայված է նավահանգստային Ռաս-Տանուռա և Դամամ քաղաքները մայրաքաղաք Ալ-Ռիադի հետ կապող երկրի գլխավոր երկաթգծի վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.citypopulation.de/de/saudiarabia/cities/?cityid=7718
- ↑ Saudi Arabia: largest cities and towns and statistics of their population World Gazetteer (անգլ.)(գերմ.)(ֆր.)(իսպ.)
- ↑ «Al Hufuf, Saudi Arabia Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 4,0 4,1 Al-Hufuf (Saudi Arabia) Britannica Online Encyclopedia (անգլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Al Hofuf City, Saudi Arabia
- ↑ G.G. Lorimer, Gazetteer of the Persian Gulf, ʻOman, and Central Arabia, Volume 1, Part 2 (1908 — Republished 1970), p. 746 ссылка (անգլ.)
- ↑ Origin and Development of Islamic Law, edited by Majid Khadduri, Herbert J. Liebesny. Originally published: Washington, Middle East Institute (1955). Republished: Clark, New Jersey: The Lawbook Exchange Ltd. (2008). p. 69 ссылка (անգլ.)
- ↑ Хуфуф // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
Գրականություն
խմբագրել- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Հուֆուֆ» հոդվածին։ |