Հալևորուկ
Senecio haworthii
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Բարդածաղկավորներ
Ընտանիք Աստղածաղկազգիներ
Ցեղ Հալևորուկ
Տեսակ Հալևորուկ տափակատերև
Լատիներեն անվանում
Senecio



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 36084
NCBI 18794

Հալևորուկ (լատին․՝ Senecio), ալևորուկ, խաչախոտ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույսերի, լիանների (երբեմն՝ երկար փայտային ցողունով), թփերի, թփուտների, ցածր ծառերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 1500 (այլ տվյալներով՝ 3000)։

Տերևները՝ երկակի կամ եռակի փետրաձև կտրտված, հաճախ՝ թավոտ, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, մանուշակագույն՝ խմբված զամբյուղներում։ Հայաստանում աճում է 12 տեսակ, որոնք հանդիպում են ամենուրեք, հիմնականում՝ լեռնային տափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Կան էնդեմիկ (Լիպսկու, Սոսնովսկու ևն) տեսակներ։ Գետային հալևորուկը սառցադաշտային դարաշրջանի ռելիկտ է, պահպանվել է միայն Սևանի ավազանի բարձրլեռնային ճահճուտներում։ Գարնանային, փոքրաշաքիլ և այլ հալևորուկները ցանքատարածությունների մոլախոտեր են։ Ունեն նաև գեղազարդիչ նշանակություն։ Senecio patyphylloides-ը և Senecio fluviatilis-ը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։

Անվանում խմբագրել

 
Senecio vernalis։ Բուսաբանական նկարազարդումը. «Deutschlands Flora in Abbildungen» գրքի (1796)

Անվանումը այլ լեզուներով.անգլ.՝ Groundsel, Ragwort; հայերեն՝ Ալևորուկ; եբրայերեն՝ סביון‎; իտալ.՝ Senecione; չինարեն՝ 千里光属; լատիշ․՝ Krustaine; լիտ.՝ Žilė; գերմ.՝ Greiskraut, Kreuzkraut; հոլ.՝ Kruiskruid; լեհ.՝ Starzec; ֆիններեն՝ Villakko; ֆր.՝ Séneçon; շվեդ.՝ Korsörter; էստ․՝ Ristirohi.

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Ցողունի բարձրությունը 10-100 սմ է։ Տերևները փետրաձև-բլթակավոր են կամ ամբողջական, հաճախ՝ թավոտ։ Ծաղկազամբյուղները ողկուզանման, հովանոցանման, վահանանման կամ հուրանանման ծաղկաբույլերում են, ծաղիկները՝ դեղին, նարնջագույն, ծիրանագույն կամ մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Մեղրատու է և ներկատու։

Քիմիական կազմ խմբագրել

Հալևորուկ տափակատերևը (Տ. platyphylloides) դեղաբույս է. պարունակում է ալկալոիդներ (տերևները՝ 0,49-3,5 %, ցողունները՝ 0,2-1,2%, կոճղարմատները՝ 2-4%, կոկոնները՝ ավելի քան 5 %, ծաղիկները՝ մինչև 3 %, սերմերը՝ մինչև 5 %), որոնց մեջ առավել կարևոր են պլատիֆիլինը, նեոպլատիֆիլինը, սենեցիֆիլինը, սառացինը։

Տարածում խմբագրել

Տարածված է բոլոր մարզերում, լեռնատափաստաններում, անտառներում, մարգագետիններում։ Աճում է գետափերին, թփուտներում, քարքարոտ լանջերին, աղբոտ վայրերում։

Հալևորուկը Հայաստանում խմբագրել

 

Հայաստանում՝ 15 տեսակ՝

  • Հալևորուկ գարնանային (S. vernalis),
  • Հալևորուկ խաւոուտիկատերեվ (Տ. taraxacifolius),
  • Հալևորուկ կովկասյան (S. caucasigenus),
  • Հալևորուկ ճարճրուկատերեվ (S. erucifolius) և այլն։
  • Հալևորուկ Լիպսկու (S.lipskyi),
  • Հալևորուկ Սոսնովսկու (Տ. sosnovskyi) և այլն ու սառցադաշտային դարաշրջանի մնացորդ Հալևորուկ գետային (Տ. fluviatilis, պահպանվել է միայն Սևանիավազանի բարձրլեռնայնի ճահճուտներում) տեսակները բնաշխարհիկներ են։

Նշանակություն խմբագրել

Պատրաստուկներն օգտագործում են ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, հաստ աղիքի, լեղապարկի բորբոքումների, լյարդային ու երիկամային խիթերի և այլ դեպքերում։ Որոշ տեսակներ մոլախոտեր են (գարնանային, փոքրաշաքիլ Հալևորուկներ և այլն)։

Գրականություն խմբագրել

  • Кирпичников М. Э. Семейство сложноцветные, или астровые (Asteraceae, или Compositae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 2. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1981. — С. 462—476.
  • Ботаника. Энциклопедия «Все растения мира»։ Пер. с англ. (ред. Григорьев Д. и др.) — Könemann, 2006 (русское издание). — С. 836—837. — ISBN 3-8331-1621-8.
  • Иллюстрированный определитель растений Ленинградской области / Под ред. А. Л. Буданцева и Г. П. Яковлева. — М.։ Товарищество научных изданий КМК, 2006. — С. 526—527, 542—546. — ISBN 5-87317-260-9.
  • Вермейлен, Нико. Полезные травы. Иллюстрированная энциклопедия։ Пер. с англ. — М.։ Лабиринт Пресс, 2002. — С. 272. — ISBN 5-9287-0244-2

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալևորուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալևորուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 48