Ալֆրեդ ֆոն Զալլետ (գերմ.՝ Alfred Friedrich Constantin von Sallet, հուլիսի 19, 1842(1842-07-19)[1], Niemcza, Dzierżoniów County, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան - նոյեմբերի 25, 1897(1897-11-25)[1], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1]), գերմանացի պատմաբան, հնագետ, դրամագետ և արվեստի գործերի կոլեկցիոներ: Գերմանացի գրող Ֆրիդրիխ ֆոն Զալլետի որդին է:

Ալֆրեդ ֆոն Զալլետ
Ծնվել էհուլիսի 19, 1842(1842-07-19)[1]
ԾննդավայրNiemcza, Dzierżoniów County, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան
Մահացել էնոյեմբերի 25, 1897(1897-11-25)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of Germany (1867–1919).svg Գերմանիա
Մասնագիտությունդրամագետ
ԱշխատավայրMünzkabinett Berlin?

ԿենսագրությունԽմբագրել

1843 թվականին հոր մահից հետո նրան դաստիարակել է նախ մայր, ապա` խորթ հայրը (մայրը 1849 թվակնին երկրորդ անգամ ամուսնացել է): Սովորել է Վրոցլավ գիմնազիայում, իսկ հետո` Գյորլիցում, որտեղ էլ հետաքրքրվել է տարբեր մետաղադրամներ հավաքելով: 1862 թվականին ավարտել է Հումբոլդտի համալսարանը, որտեղ սովորել է Թեոդոր Մոմզենի մոտ` ուսումնասիրելով հնագիտություն և պատմություն:

1870 թվականի հունվարին նշանակվել է որպես Դրամի կաբինետի տնօրենի օգնական, իսկ 1884 թվականին նշանակվել է տնօրեն` այդ պաշտոնում փոխարինելով Յուլյա Ֆրիդլենդերին: 1873 թվականին հրատակել է «Zeitschrift für Numismatik» պարբերականը:

1897 թվականին պարգևատրվել է Բրիտանական թագավորական դրամագիտական ընկերության մեդալով[2]։

Ընտրված մատենագրություններԽմբագրել

  • Die Daten der alexandrinischen Kaisermünzen. — Berlin, 1871;
  • Geschichte des Königlichen Münzkabinetts zu Berlin/Mitautor J.Friedlaender. — Berlin, 1873; Auflage, Berlin und Leipzig, 1877;
  • Die Medaillen Albrecht Dürers. — Berlin, 1875;
  • Die Münzen Caesars mit seinem Bildniβ. — Berlin, 1877;
  • Die Nachfolger Alexanders des Groβen in Baktrien und Indien. — Berlin, 1881;
  • Königliche Museen zu Berlin. Beschreibung der antiken Münzen. Bd. 1-3. — Berlin, 1888—1894;
  • Münzen und Medaillen. — Berlin, 1898 (Handbücher der Kgl. Museen zu Berlin).

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #116765488 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  2. The Society’s Medal, The Royal Numismatic Society (անգլերեն)

ԳրականությունԽմբագրել

  • Фенглер Х., Гироу Г., Унгер В. Словарь нумизмата / пер. с нем. В.Г. Арсельевой / отв. ред. В. М. Потин. — 2-е, перераб. и доп.. — М.: Радио и связь, 1993. — 408 с. — ISBN 5-256-00317-8

Արտաքին հղումներԽմբագրել