Ալֆրեդ Բրենդել

ավստրիացի դաշնակահար, բանաստեղծ, գրող

Ալֆրեդ Բրենդել (գերմ.՝ Alfred Brendel, հունվարի 5, 1931(1931-01-05)[1][2][3][…], Loučná nad Desnou[4] և Wiesenberg, Նիդվալդեն, Շվեյցարիա[5]), ավստրիացի դաշնակահար, Մեծ Բրիտանիայի քաղաքացի։

Ալֆրեդ Բրենդել
գերմ.՝ Alfred Brendel
Դիմանկար
Ծնվել էհունվարի 5, 1931(1931-01-05)[1][2][3][…] (93 տարեկան)
ԾննդավայրLoučná nad Desnou[4] կամ Wiesenberg, Նիդվալդեն, Շվեյցարիա[5]
Քաղաքացիություն Ավստրիա և  Չեխոսլովակիա
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան և master class?
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, բանաստեղծ և ակնարկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրութւան շքանշանի ասպետ-կոմանդոր Արժանիքների շքանշան Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան

Վիեննա քաղաքին մատուցած ծառայությունների համար ոսկե նշան

Դյուիսբուրգ քաղաքի երաժշտական մրցանակ

Կայսերական մրցանակ

[6]

Լեոնի Սոնինգի մրցանակ

[7]

Գրամոֆոն մրցանակ կյանքի նվաճումների համար

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

Հերբերտ ֆոն Կարաջանի անվան երաժշտական մրցանակ

[8]

Էռնստ ֆոն Սիմենսի մրցանակ

[9]

Ռոբերտ Շումանի անվան մրցանակ

[10]

Հանս ֆոն Բյուլովի մեդալ

Ֆրանկֆուրտի երաժշտական ​​մրցանակ

Echo Klassik Award - Instrumentalist of the Year?

և

Critics' Circle Award for Distinguished Service to the Arts?

ԱնդամությունԵվրոպական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա, Բավարիայի գեղարվեստի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներAdrian Brendel?
Կայքalfredbrendel.com
 Alfred Brendel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բրենդելը մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Զագրեբում,այնուհետև՝ Գրացում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նրան ուղարկել են խրամատներ փորելու, որտեղ էլ ցրտահարվել է և հայտնվել հիվանդանոցում։ Այս ամբողջ ընթացքում երաժշտություն է հորինել, դաշնամուր է նվագել և նկարել. գրեթե համարվել է քսաներորդ դարի միակ մեծ դաշնակահարը, ով չի ստացել երաժշտական համակարգված կրթություն (Բրենդելը հաճախել է Էդվին Ֆիշերի և Էդուարդ Շտեյերմանի վարպետության դասերին, պարբերաբար սովորել է Արթուր Միխլի և Պոլ Բաումհարտների մոտ, ավարտել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանը

Բրենդելի առաջին ելույթը տեղի է ունեցել Գրացում, երբ 17 տարեկան էր, և ամբողջովին նվիրված էր ֆուգային. ընդ որում, Բրենդելը Բախի, Բրամսի և Լիստի ստեղծագործությունների հետ կատարել է նաև իր մի քանի ստեղծագործությունները։ Սակայն ավելի ուշ Բրենդելը լիովին հրաժարվել է ստեղծագործելուց։ 1949 թվականին Բրենդելը մասնակցել է դաշնակահարների՝ Ֆեռուչո Բուզոնի անվան մրցույթին և արժանացել չորրորդ կարգի մրցանակի։ 1950 թվականին նա տեղափոխվել է Վիեննա։ Բրենդելի առաջին ձայնագրությունը՝ Պրոկոֆևի հինգերորդ դաշնամուրային կոնցերտը, կատարվել է 1952 թվականին։ Մինչ 1970-ական թվականները Բրենդելը համերգներ է տվել Ավստրիայում՝ կատարելով հիմնականում Բեթհովենի սոնատները, Բրամսի, Լիստի, Շումանի և Շուբերտի ստեղծագործությունները, բայց միջազգային ճանաչում է ձեռք բերել 1970-ական թվականների կեսերին՝ լոնդոնյան ելույթներից հետո (սկզբում՝ Բեթհովենի ստեղծագործություններով), և տեղափոխվել Լոնդոն։ 1980-ական թվականներից մինչև 1990-ական թվականները Բրենդելի պատմական համերգային շրջանը կապված է եղել Բեթհովենի հետ, այդ թվում և Քարնեգի հոլում Բեթհովենի բոլոր 32 սոնատների կատարումը։

Վերջին տարիներին Ալֆրեդ Բրենդելը պարապել է երիտասարդ դաշնակահարների հետ, անսամբլում որդու՝ թավջութակահար Ադրիան Բրենդելի հետ ելույթներ է ունեցել, բանաստեղծություններ է հրատարակել։ 2002 թվականին նա արժանացել է Ռոբերտ Շումանի անվան մրցանակի՝ Շումանի երաժշտացանկում ունեցած ներդրումների համար։ 2004 թվականին Բրենդելին շնորհվել է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ Էռնեստ Սիմենսի մրցանակը։

Կատարումների ցանկ խմբագրել

Բրենդելի կատարումների ցանկում գերակշռել են ավստրիացի և գերմանացի դասականների ստեղծագործությունները։ Բրենդելը հազվադեպ է դիմել 20-րդ դարի երաժշտությանը, չնայած Առնոլդ Շյոնբերգի դաշնամուրային կոնցերտը նրա ամենակարևոր կատարումներից մեկն է եղել։ Բրենդելի ստեղծագործական համոզմունքը բխում է նրա արտահայտած հետևյալ մտքից. «Ես պատասխանատու եմ կոմպոզիտորների, առավել ևս ստեղծագործությունների առջև»։ Նրա այս տեսակետը հաճախ ընդունվել է որպես երաժիշտ-վերլուծաբանի դիրքորոշում։

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

  • Բրիտանական կայսրության ասպետի շքանշան
  • Էռնեստ ֆոն Սիմենսի մրցանակ (2004 թվական)
  • Կայսրության մրցանակ (Ճապոնիա) (2009 թվական)

Ընդգրկվել է« Gramophone»[11] ամսագրի Փառքի սրահի մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Český hudební slovník osob a institucí (չեխերեն)
  5. 5,0 5,1 5,2 Archivio Storico Ricordi — 1808.
  6. https://www.praemiumimperiale.org/en/laureate-en/laureates-en
  7. http://www.sonningmusic.org/the-music-prize/2002-alfred-brendel.aspx
  8. https://web.archive.org/web/20170810052959/https://www.festspielhaus.de/en/sponsorship/foundation/herbert-von-karajan-musicprize/
  9. https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
  10. https://www.schumann-portal.de/Robert_Schumann_Prize_of_the_city_of_Zwickau.html
  11. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Բրենդել» հոդվածին։