Ալֆրեդո Յաբրան
Ալֆրեդո Յաբրան (իսպ.՝ Alfredo Yabrán, նոյեմբերի 1, 1944, Larroque, Entre Ríos, Էնտրե Ռիոս, Արգենտինա - մայիսի 20, 1998, Aldea San Antonio, Gualeguaychú Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի հայտնի ձեռնարկատեր, արդյունաբերող, միլիարդատեր։
Ալֆրեդո Յաբրան իսպ.՝ Alfredo Yabrán | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1944 |
Ծննդավայր | Larroque, Entre Ríos, Էնտրե Ռիոս, Արգենտինա |
Մահացել է | մայիսի 20, 1998 (53 տարեկան) |
Մահվան վայր | Aldea San Antonio, Gualeguaychú Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գործարար |
ԿենսագրությունԽմբագրել
Յաբրանը սերում է արաբ գաղթականների ընտանիքից[1]։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես հացթուխի օգնական, փողոցներում պաղպաղակ, գրենական պիտույքներ և հին համակարգիչներ է վաճառել[2]։ 1976 թվականին, երբ երկրում իշխանությունը վերցրեց ռազմական խունտան, նա աշխատանքի ընդունվեց մասնավոր անվտանգության ընկերությունում[3]։ 1980-ականների վերջին Յաբրանը ուներ մի քանի առաջատար մասնավոր անվտանգության գործակալություններ, հողատարածքներ, հյուրանոցային ցանցեր և պետական բլանշետներով ընկերություն, որը նույնիսկ դատարկ անձնագրեր էր տպում[4]։ 90-ականների կեսերին նրա կարողությունը գնահատվում էր երեք միլիարդ դոլար։ 1994 թվականին էկոնոմիկայի նախարար Դոմինգո Կավալոն, ելույթ ունենալով խորհրդարանում, Յաբրանին անվանեց մաֆիայի ղեկավար։
ՄահԽմբագրել
1998 թվականին դատավորը ձերբակալության օրդեր է տվել մի գործարարի՝ լուսանկարիչ Խոսե Լուիս Կաբեզասի սպանության մեղադրանքով։ 1998 թվականի մայիսի 20-ին 53-ամյա Յաբրանը ռուսական արտադրության Սան Իգնասիո Բայկալ որսորդական հրացանով զուգարանում կրակել է ինքն իր վրա[5]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Página/12 :: Economía :: Exxel Group vendió Argencard, la última joya de su antiguo imperio»։ www.pagina12.com.ar (իսպաներեն)։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Неснимаемый миллиардер»։ www.kommersant.ru (ռուսերեն)։ 1998-06-09։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Время новостей: N°117, 04 июля 2002»։ www.vremya.ru։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Página/12 :: Economía :: Exxel Group vendió Argencard, la última joya de su antiguo imperio»։ www.pagina12.com.ar (իսպաներեն)։ Վերցված է 2022-01-22
- ↑ «Afirman que Menem recibió una mansión de Yabrán - Diario Los Andes»։ web.archive.org։ 2012-05-08։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-08-ին։ Վերցված է 2022-01-22