Ալֆեուս Հայաթ Վերիլ

Ալֆեուս Խայատ Վերրիլ (անգլ.՝ Alpheus Hyatt Verrill, Հուլիսի 23 1871 — Նոյեմբերի 14 1954), ամերիկացի բնագետ, ճանապարհորդ նկարիչ և գրող, հայտնի է հետազոտություններով Կենտրոնական Ամերիկա և Հարավային Ամերիկա :

Ալֆեուս Հայաթ Վերիլ
A Hyatt Verrill 001.jpg
Ծնվել էհուլիսի 23, 1871(1871-07-23)[1][2][3]
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Վախճանվել էնոյեմբերի 14, 1954(1954-11-14)[1][2][3] (83 տարեկան)
Մահվան վայրՖլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, մարդաբան, գրող, հնագետ, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր, վիպասան, գյուտարար, թռչնաբան և բնագետ
Alpheus Hyatt Verrill Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հայտնի կենսաբան Ալֆեուս Հայաթ Վերիլը ծնվել է 1871 թվականի հուլիսի 23-ին, Կոնեկտիկուտի Նյու Հեյվեն քաղաքում, Եյլի համալսարանի պրոֆեսոր Էդիսոն Էմիրի Վերիլի ընտանիքում։ Սովորել է Եյլի գեղարվեստի համալսարանում, որտեղ լսելում էր հոր հատուկ դասընթացները։ Նկարազարդել է բնական պատմության բաժինը «Վեբստեռովսկու համաշխարհային բառարան»–ում (1896 թ․),«Կլարենդոնսկի բառարան»–ում և այլ բազմաթիվ գիտական հոդվածներում: 1902 թվականին ստեղծել է ավտոխրոմատիկ ֆոտոպրես, որը գունավոր լուսանկարչական պատկեր ստանալու միջոց է։ 1889-1920 թթ․ մասնակցել է բնական գիտությունների արշավներին Բերմուդյան կղզիներում, Վեստ Ինդիայում, Գայանայում, Կենտրոնական Ամերիկայում և Պանամայում։ 1907 թվականին Դոմինիկյան Հանրապետությունում նա վերսկսեց իր աշղատանքները կապված կաթնասունների դասին պատկանող սոլենոդոնների (Solenodon paradoxus) հետ։ 1916-1928 թթ․ եղել է Պանամայի, Պերույի, Բոլիվիայի, Չիլիիյում և Սուրինամի ազգագրական արշավների նաղաձեռնող և մասնակից։ 1924-1927 թթ․ աշխատել է Կենտրոնական Ամերիկայի հնագիտական արշավներում, որտեղ հայտնաբերել է մինչ այդ անհայտ պարզունակ մշակույթի հետքերը և բնանկարել է Հարավային Ամերիկայի և Կենտրոնական Ամերիկայի հնդկացիների կյանքի մասին բազմաթիվ գեղատեսիլ պատկերներ։ 1928-1932 թթ․ Պերուում և Բոլիվիայում զբաղվել է հնագիտական պեղումներով։ Հետագայում կազմակերպել է արշավներ դեպի Վեստ Ինդիա (1948) և Մեքսիկա (1953)։

Ալֆեուս Հայաթ Վերիլը գրել է ավելի քան 100 գիրք, այդ թվում վավերագրական և հանրահայտ գիտական աշխատանքներ, ճամփորդական հաշվետվություններ, դեռահասների համար գրքեր, որոնք ընդգրկում են տարբեր թեմաներ, ներառյալ ծովահենության մասին պատմությունը։

1910-ական թվականների Ալֆեուս Հայաթ Վերիլը սկսեց գրել և հրատարակել արկածային ֆանտաստիկ աշխատանքներ։ 1916 թվականին նա հրատարակեց մոռացված քաղաքակրթության որոնման մասին իր վեպը` «Ոսկե քաղաք» («The Golden City») անվանմամբ։ 1922-1924 թթ․ հրատարակվել են մի քանի ֆանտաստիկ տարրերով արկածային պատմվածքներ երեղաների համար։ Դրանք համախմբված էին «Ռադիո դետեկտիվներ» և «Բոյիշ արկածները» ցիկլերում։

Շուտով Հյուգո Գերնսբեկի «Զարմանալի պատմություններ» («Amazing Stories») ամսագրի հրատարակությունից հետո, Ալֆեուս Հայաթ Վերրիլը դառնում է նրա հեղինակը։ 1926 թվականից մինչև 1935 թվականը հրատարակվել են բացի հեքիաթներից և պատմություններից հրատարակվել են մի քանի իր ֆանտաստիկ վեպեր, որոնցից էին՝ «Բևեռի մյուս կողմում» («Beyond the Pole», 1926), «Կանաչ Պրիզմայի միջով» («Beyond the Green Prism», 1930), «Ոսկե Աստծո Գանձը» («The Treasure of the Golden God», 1933), «Անդերի միջով» («Through the Andes», 1934), «Ներքին աշխարհ» («The Inner World», 1935) և այլն։

«Լույսի կամուրջ» («The Bridge of Light», 1929) և «Երբ արագացավ Լուսինը» («When the Moon Ran Wild», 1931) պատմվածքները հեղինակի մահից հետո վերահրատարակվել են «Ռեյ Էյնսբերի» անվան տակ։

Ալֆեուս Հայաթ Վերրիլը մահացել է 1954 թվականի նոյեմբերի 14-ին, Ֆլորիդայում։

ՀղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել