Ալվիսի խոսքը (իսլ.՝ Alvíssmál), սկանդինավյան «Ավագ Էդդա» էպոսի առասպելներից մեկը, որն ամբողջությամբ պահպանվել է միայն «Codex Regius 2365» ձեռագրերում և հաջորդում է անմիջապես «Երգ Թրիմրի մասին» առասպելին։ «Ալվիսի խոսքը» երգի ստեղծման ժամանակագրությունը կարելի է թվագրել մինչև 11-րդ դարը։

Ալվիսի խոսքը
All-wise answers Thor.jpg
Տեսակչափածո շարադրանք
Ժանրառասպել
Մասն էսկանդինավյան Ավագ Էդդա էպոսի
Բնօրինակ լեզուհին իսլանդերեն
Հրատարակման տարեթիվXI դար
Commons-logo.svg Alvíssmál Վիքիպահեստում

ՆկարագրությունԽմբագրել

Թզուկներից ամենաիմաստունը համարվող Ալվիս անունով մեկն ընդերքում գտնվող իր ապարանքից գալիս է քաջազուն աստված Թորի տուն և հզոր աստծու բացակայությամբ, հավանաբար նրա կնոջ՝ Սիֆի համաձայնությամբ, պատրաստվում է նշանվել նրանց դստեր հետ։ Հանկարծ արևելյան արշավից վերադառնում է Թորը և իր տան շեմին տեսնում է թզուկին, որը, նախօրոք խոստացված պայմանի համաձայն, իրեն հայտնում է նրա լուսապայծառ աղջկա հետ նշանադրվելու և իր հետ որպես հարս տանելու միտման մասին։ Թորը ոչ իրեն հատուկ որոշում է ընդունում։ Նա իր Մյոլնիր մուրճի օգնությամբ հարցը լուծելու փոխարեն թզուկին առաջարկում է մի պայման, ըստ որի՝ խոստանում է իր ձյունաճերմակ աղջկա ձեռքը տալ Ալվիսին, եթե նա կարողանա պատասխանել իր առաջադրած բոլոր հանելուկներին։ Ինչպես «Վաֆթրուդնիրի խոսքը» առասպելում, իրար հաջորդում են հարցեր ու պատասխաններ, սակայն մի տարբերությամբ, որ այստեղ շեշտադրվում է ոչ թե առասպելաբանական բազմաբնույթ գիտելիքների իմացության ստուգումը, այլ ներկայացվում է համապատասխան բառերի հոմանիշների մի երկար շարան, որով բնորոշվում են Իգդրասիլ տիեզերական հացենու ինն աշխարհներում տեղի ունեցող երևույթները։ Թորի և Ալվիսի միջև տեղի ունեցող հետաքրքրաշարժ երկխոսությանը հետևելով՝ ընթերցողը հայտնվում է անվերջանալի թվացող մի խոսքաշարի մեջ, որին վերջ է տալիս միայն կտրուկ վրա հասնող արշալույսը՝ իր հետ բերելով դաժան հանգուցալուծումը․ արևի ճառագայթներից վախճանվում է Ալվիսը, և աշխարհում պակասում է ևս մեկ բանիմաց ու իմաստուն թզուկ։

ԱղբյուրներԽմբագրել

  • Ավագ Էդդա, Անտարես հրատարակչություն, Երևան 2018 թվական։ Թարգմանիչ՝ Հակոբ Սարգսյան։