Ալվարո Վադիլիո

իսպանացի ֆուտբոլիստ
(Վերահղված է Ալվարո Վադիլոից)

Ալվարո Վադիլիո Սիֆուենտես (իսպ.՝ Álvaro Vadillo Cifuentes, սեպտեմբերի 12, 1994(1994-09-12)[1][2], Պուերտո Ռեալ, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, վինգեր։ Հանդես է գալիս ««Էսպանյոլ ՖԱ»-ի կազմում։

Ալվարո Վադիլիո
իսպ.՝ Álvaro Vadillo Cifuentes
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1994(1994-09-12)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Պուերտո Ռեալ, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք եզրային կիսապաշտպան և կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

«Բետիս» խմբագրել

Ալվարո Վադիլիոն միացել է «Բետիսի» մանկապատանեկան թիմին 12 տարեկան հասակում։ 2011 թվականի օգոստոսի 28-ին նա իր նորամուտն է նշել «Գրանադայի» դեմ խաղում՝ դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Լա Լիգայիի շրջանակներում կայացած հանդիպման(16 տարեկան 11 ամսական 16 օրական)[3]։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով՝ «Բետիսի» հաղթանակով։

2011 թվականի հոկտեմբերի 15-ին կայացած «Ռեալ Մադրիդի» դեմ խաղի առաջին րոպեներին Սերխիո Ռամոսի հետ ընդհարումից հետո Ալվարոն վնասվածք ստացավ, որի պատճառով նա բաց թողեց մի քանի ամիս[4]։ 2014 թվականին նրա մոտ կրկրնվեց նույն վնասվածքը[5]։

«Ուեսկա» խմբագրել

2016 թվականի օգոստոսի 18-ին Ալվարոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց Սեգունդա B-ում հանդես եկող «Ուեսկա ՖԱ»[6]։ Թիմի կազմում իսպանացի ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է հոկտեմբերի 1-ին կայացած «Ալմերիա»-ի դեմ խաղում[7]։

2017 թվականի փետրվարի 12-ին նա գոլի հեղինակ է դարձել «Կորդոբայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով[8]։ Իր առաջին մրցաշրջանի ընթացքում Վադիլոն մասնակցեց 34 հանդիպման և դարձավ 7 գոլի հեղինակ[9]։

«Գրանադա» խմբագրել

2018 թվականի հունիսի 27-ին Ալվարո Վադիլոն երկու տարվա պայմանագիր կնքեց «Գրանադայի» հետ։ 2018-19 մրցաշրջանում Ալվարոն Սեգունդա B-ի շրջանակներում դարձավ 4 գոլի հեղինակ։

2019 թվականի սեպտեմբերի 21-ին իսպանացին գոլի հեղինակ է դարձել կատալոնական «Բարսելոնայի» դեմ խաղում, որն ավարտվել է 2-0 հաշվով։

«Սելտա» խմբագրել

2020 թվականի հուլիսի 22-ին Վադիլոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց «Սելտա» և թիմի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր[10]։ Դրանից մի քանի ամիս անց՝ հոկտեմբերի 5-ին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվեց «Էսպանյոլ»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Rubén Castro hace justicia (Rubén Castro does justice); El País, 27 August 2011 (in Spanish)
  4. Vadillo, de cinco a seis meses de baja confirmados (Vadillo, five to six confirmed months out); El Mundo, 20 October 2011 (in Spanish)
  5. Vadillo, siete meses de baja: “La lesión es parecida a la del Bernabéu” (Vadillo, seven months out: "The injury is similar to the one at the Benabéu"); ABC, 1 August 2014 (in Spanish)
  6. Álvaro Vadillo se incorpora a la SD Huesca (Álvaro Vadillo added to SD Huesca); SD Huesca, 18 August 2016 (in Spanish)
  7. 2–0. El Almería no puede con el Huesca (2–0. Almería can not stop Huesca); Canal Sur, 1 October 2016 (in Spanish)
  8. Comunicado | Vadillo, nuevo jugador del Granada CF (Announcement | Vadillo, new player of Granada CF); Granada CF, 27 June 2018 (in Spanish)
  9. Álvaro Vadillo marcó su primer gol en Primera División ante el FC Barcelona (Álvaro Vadillo scored his first goal in First Division against FC Barcelona) Արխիվացված 2019-12-06 Wayback Machine; El Córner del Sur, 21 September 2019 (in Spanish)
  10. «Speed, dribbling and skill for the sky-blue attack with the addition of Alvaro Vadillo». Celta Vigo. 2020 թ․ հուլիսի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 6-ին.
  11. «Álvaro Vadillo jugará cedido en el RCD Espanyol» [Álvaro Vadillo will play on loan at RCD Espanyol] (իսպաներեն). Celta Vigo. 2020 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Վադիլիո» հոդվածին։