Ալպիկ Մկրտչյան
Ալպիկ Ռաֆայելի Մկրտչյան (փետրվարի 16, 1937, Ծաղկունք - հոկտեմբերի 22, 2019[1]), հայ ֆիզիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1986), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1993, թղթակից անդամ՝ 1986 թվականից)[2]։
Ալպիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1937 Ծաղկունք |
Մահացել է | հոկտեմբերի 22, 2019[1] (82 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ, ՀԱՊՀ և Տոմսկի պոլիտեխնիկ համալսարան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1983), պրոֆեսոր (1986) և ակադեմիկոս (1993) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցը։ 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979-1980 թվականներին եղել է ԵՊՀ Կոնդենսված միջավայրերի ֆիզիկայի ինստիտուտի փոխտնօրեն, 1980 թվականից՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական հիմնախնդիրների ինստիտուտի բաժնի վարիչ, 1981-2006 թվականներին` տնօրեն, 1986 թվականից, միաժամանակ` ՀՊՃՀ գիտական սարքաշինության ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։
Անդամակցություն
խմբագրել- ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտին (ՖԿՊԻ) կից 021 մասնագիտական խորհրդի նախագահ
- Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի խորհրդակցական կոմիտեի անդամ
- Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ֆիզիկայի ֆակուլտետի գիտխորհրդի անդամ
- «ՀՀ ԳԱԱ Տեղեկագիր, Ֆիզիկա» և «Գիտելիք» ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ
Գործունեություն
խմբագրելՀայտնաբերել է մյոսբաուերյան քվանտների մոդուլումը կոհերենտ ձայնային ալիքներով, անգստրեմի երկարության ալիքների և նեյտրոնների լրիվ վերամղումը (անցման ուղղություններից դեպի դիֆրակցման ուղղություն), կիզակետումը և դրանց միջոցով տեղեկության հաղորդումը, ուլտրառելյատիվիստական էլեկտրոնների կապուղավորման ժամանակ առաջավող կոշտ ʏ -քվանտների ուժեղացումը հիպերձայնի ազդեցությամբ, ձայնային ալիքների ուժեղացումը և պլազմայի հարաչափերի փոփոխումը դրանցով։ Քվազիչերենկովյան ճառագայթման բնագավառում հայտնաբերել է նոր երևույթ, որը հնարավորություն է ընձեռում ստանալ ցանկացած բյուրեղային ցանցի պատկերը («Ալպիգրամ»)։ Հայտնաբերել է արտաքին էլեկտրամագնիսական դաշտերի առկայությամբ ամորֆ նյութերում անցումային ճառագայթման երևույթը։ Մշակել է կիսահաղորդիչ նյութերի ստացման եղանակ, որի հիման վրա ստեղծվել են իոնացող ճառագայթների գերարագագործ կոորդինատազգայուն գրանցիչներ[3][4][5][6]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ԽՍՀՄ ԳԱ Կուրչատովի մրցանակ, 1984
- ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ, 2003
- ԵՊՀ ոսկե մեդալ, 2005
- ԿԳՆ ոսկե մեդալ, 2005
- «Պատվո նշան» շքանշան
- Լենինի շքանշան
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան, 2017[7]
Աշխատություններ
խմբագրել- International Conference on Electrons, Positrons, Neutrons and X-Rays Scattering under External Influences, Yerevan, 2010, 240 p.(խմբ․)
- Акустоплазма, Ереван, 2005, 338 с.(համահեղինակ)[8]։
Մամուլ
խմբագրել- Հոդվածների մատենագիտություն[9]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.sci.am/membersview.php?id=17&langid=2
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գիտության պետական կոմիտե | Ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը 80 տարեկան է». www.scs.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «К 75-летию академика А. Р. Мкртчяна» (PDF).(չաշխատող հղում)
- ↑ «Мкртчян Альпик Рафаелович».
- ↑ «Ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանը պարգևատրվել է 1-ին աստիճանի շքանշանով». news.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ալպիկ Մկրտչյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպիկ Մկրտչյան» հոդվածին։ |