Ալոստերիկ կարգավորում

Ալոստերիկ կարգավորում (ալո... + հունարեն՝ στερεός – տարածական), կենդանի օրգանիզմում նյութափոխանակության ինքնակարգավորման հիմնական ձևերից մեկը։

Hemoglobin t-r state ani.gif

Նյութափոխանակության ընթացքում առաջացող միացություններն ազդում են սպիտակուցների տարածական կառուցվածքի վրա և կարգավորում նրանց գործունեությունը։

Ալոստերիկ վերածումների է ենթարկվում այն սպիտակուցների տարածական կառուցվածքը, որոնք կազմված են ալոստերիկ կարգավորիչներով միացած ենթամիավորներից։

ԿարգավորիչներԽմբագրել

Ալոստերիկ կարգավորիչները ֆերմենտային շղթաների գործունեության վերջնական պրոդուկտներն են, ազդում են շղթայի միայն առաջին ռեակցիան կատալիզող սկզբնական ֆերմենտի վրա և արգելակում նրա գործունեությունը։ Այստեղից էլ ալոստերիկ կարգավորմանը տրվել է նաև արգելակում վերջնական պրոդուկտով անվանումը։ Նման ձևով է կարգավորվում բջիջում սպիտակուցների փոխարկման հետևանքով առաջացած նյութերի քանակական սինթեզը։

Գենետիկական ապարատի ալոստերիկ կարգավորումը հայտնաբերել են ֆրանսիացի գիտնականներ Ֆ. ժակոբը, Ժ. Մոնոն, Ա. Լվովը (նոբելյան մրցանակ, 1965

ԳրականությունԽմբագրել

  • Jeremy M. Berg, John L. Tymoczko, Lubert Stryer: Biochemie. 6 Auflage, Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2007. ISBN 978-3-8274-1800-5.
  • Donald Voet, Judith G. Voet: Biochemistry. 3. Auflage, John Wiley & Sons, New York 2004. ISBN 0-471-19350-X.
  • Bruce Alberts, Alexander Johnson, Peter Walter, Julian Lewis, Martin Raff, Keith Roberts: Molecular Biology of the Cell, 5. Auflage, Taylor & Francis 2007, ISBN 978-0-8153-4106-2.

Արտաքին հղումներԽմբագրել

  • Instant insight introducing a classification system for protein allostery mechanisms from the Royal Society of Chemistry
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 187