Ալոպուրինոլ

քիմիական միացություն

Ալոպուրինոլ, վաճառքային անվանումը Զիլոպրիմ, դեղամիջոց, որը կիրառվում է արյան մեջ միզաթթվի բարձր մակարդակը նվազեցնելու նպատակով[1]։ Այն հատկապես կիրառվում է հադատապը բուժման, որոշ երիկամային քարերի առաջացումը կանխելու, ինչպես նաև քիմիոթերապիայով հարուցված միզաթթվի բարձր մակարդակը նվազեցնելու համար[2][3]։ Այն ընդունում են երկու եղանակով՝ խմելու և ներերակային ներարկման[3]։

Ալոպուրինոլ
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
բերանով (դեղահաբ), լուծույթ ներերակային ներարկման համար
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Կենսամատչելիություն78±20%
Սպիտակուցով կապումոչ նշանակալի
Նյութափոխանակությունլյարդով (80% օքսիպուրինոլ, 10% ալապուրինոլ ռիբոզիդ)
Կիսատրոհման պարբերություն2 h (օքսիպուրինոլ 18–30 h)
Նույնացուցիչներ
CAS համար315-30-0
PubChem CID2094
DrugBankDB00437
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.005.684 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC5H4N4O
Մոլային զանգված136114 g·mol−1

Խմելու ձևով ընդունման դեպքում հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են քորը և ցանը[3]։ Ներարկման պարագայում հաճախ հանդիպող կողմնակի երևույթները ներառում են փսխումը և երիկամային խնդիրների առաջացումը[3]։ Հոդատապի նոպայի ընթացքում ալոպուրինոլի կիրառումը համարվում է անվտանգ, չնայած խորհուրդ չի տրվում[4]։ Նույնիսկ հոդատապի սուր նոպայի ժամանակ, դեղամիջոցի ընդունումը պետք է շարունակվի[2][4]։ Չնայած հղիության ընթացքում կիրառման ժամանակ վնասակար ազդեցություն չի հայտնաբերվել, սակայն այդ կիրառումը լավ ուսումնասիրված չէ[5]։ Ալոպուրինոլը դասվում է քսանտինօքսիդազայի պաշարիչների դասի դեղամիջոցների խմբին[3]։

Ալոպուրինոլը, որպես դեղամիջոց, Միացյալ Նահանգներում սկսել է կիրառվել 1966 թվականից[3]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենսական նշանակության դեղերի ցանկում (List of Essential Medicines), առավել արդյունավետ և անվտանգ դեղերը, որոնց կարիքն ունի առողջապահության համակարգը[6]։ Ալոպուրինոլը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[3]։ Մեծածախ վաճառքի գինը զարգացած երկրներում մոտավորապես 0,81-3,42 ԱՄՆ դոլար է ամսական[7]։ ԱՄՆ-ում մեկ ամսվա բուժման արժեքը 25 դոլարից պակաս է[8]։ 2016 թվականին այն 52-րդ հորիզոնականում էր ամենաշատը դուրս գրված դեղերի շարքում՝ 15 միլիոն նշանակում ցուցանիշով[9]։

Բժշկական կիրառում խմբագրել

Հոդատապ խմբագրել

Ալոպուրինոլը կիրառվում է միզաթթվի առաջացումը կանխելու համար այն դեպքերում, երբ միզաթթուն արդեն կուտակվել է կամ կանխատեսվում է որ կկուտակվի։ Ալոպուրինոլը կիրառվում է որոշակի հիվանդությունների կամ վիճակների ժամանակ, որոնք են հոդատապային արթրիտը, մաշկային տոֆուզները, երիկամային քարերը, իդիոպատթիկ հոդատապը, միզաթթվային քարերի առաջացումը, սուր միզաթթվային նեֆրոպաթիան, նեոպլաստիկ հիվանդությունները և բջջային նյութափոխանակության բարձր արագությամբ միելոպրոլիֆերատիվ հիվանդությունները, որոնց դեպքում միզաթթվի բարձր մակարդակը առաջացել է կամ ինքնաբուխ ձևով, կամ ցիտոտոքսիկ բուժումից հետո, որոշակի ֆերմենտային խանգարումների հետևանքով որոնք բերում են միզաթթվի գերարտադրության, օրինակ՝ հիպոքսանտին-գուանին ֆոսֆոռիբոզիլտրանսֆերազան, ներառյալ՝ Լեշ-Նիհան համախտանիշը, գլյուկոզ 6-ֆոսֆատազա՝ ներառյալ գլիկոգենի պահեստավորման խանգարումները, ֆոսֆոռիբոզիլ պիրոֆոսֆատ սինթետազան, ադենին ֆոսֆոռիբոզիլ տրանսֆերազան։

Այն նաև կիրառվում է երիկամային քարերի առաջացումը կանխելու համար, եթե այն առաջացել է ադենին ֆոսֆոռիբոզիլ տրանսֆերազայի անբավարար ակտիվության հետևանքով։

Ուռուցքի քայքայման համախտանիշ խմբագրել

Ալոպուրինոլը նաև լայնորեն կիրառվում է քիմիոթերապևտիկ բուժման հետևանքով առաջացած ուռուցքի քայքայման համախտանիշի բուժման համար, քանի որ բուժման այս սխեմաները կարող են արագորեն հանգեցնել խիստ արտահայտված սուր հիպերուրիկեմիայի[10], թեև այն աստաճանաբար փոխարինվում է միզային օքսիդազաներով բուժմամբ[11]։ Ներերակային դեղաձևերը ցուցված են կիրառել այն դեպքում, երբ հիվանդը ի վիճակի չէ ընդունել դեղը բերանով (պեր օրալ եղանակով)[12]։

Գրգռված աղու հիվանդություն խմբագրել

Ալոպուրինոլի համակցված կիրառվում է գրգռված աղու հիվանդության և Կրոնի հիվանդության ունեցող անձանց բուժման բարելավելու համար, եթե թիոպուրինով մոնոթերոպիայից բավարար արձագանք չկա[13][14]։ Ապացուցվել է, որ ալոպուրինոլի համատեղ կիրառումը նշանակալիորեն նվազեցնում է գրգռված աղու հիվանդության բուժման ընթացքում առաջացող հեպատոտոքսիկ կողմնակի էֆեկտները[15]։ Համատեղ կիրառման դեպքում թիոպուրինի դեղաչափը պետք է անպայման նվազեցվի, սովորաբար ստանդարտ դեղաչափի մեկ երրորդը, կախված հիվանդի օրգանիզմում թիոպուրին մեթիլտրանսֆերազայի գենետիկ վիճակից[16]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Քանի որ ալոպուրինոլը չի հանդիսանում ուրիկոզուրիդ դեղամիջոց, այն կարող է կիրառվել այն հիվանդների մոտ, ովքեր ունեն երիկամային ֆունկցիայի ախտահարումներ։ Այնուամենայնիվ, ալոպուրինոլը ունի երկու կարևոր թերություն։

Նախ և առաջ այն կիրառվում է համակցված[17]։ Երկրորդը՝ որոշ հիվանդներ ունեն բարձր զգայունություն այդ դեղամիջոցի նկատմամբ, այդ պատճառով դրա կիրառումը պահանջում է զգուշություն և մշտադիտարկում[18][19]։

Ալոպուրինոլը ունի հազվադեպ հանդիպող, բայց մաշկը ընդգրկող պոտենցիալ մահացու կողմնակի ազդեցություն։ Ամենալուրջ կողմնակի ազդեցությունը գերզգայունության համախտանիշն է, որը արտահայտվում է տենդով, մաշկային ցանով, էոզինոֆիլիայով, հեպատիտով և երիկամային գործունեության վատթարացումով[18]։ Ալոպուրինոլը այն դեղերից մեկն է, որոնք հաճախակի են հարուցում Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշ և Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզիզ, երկու կյանքի համար վտանգավոր մաշկաբանական վիճակներ[18]։ Առավել հաճախ հանդիպող, բայց ոչ շատ լուրջ կողմնակի երևույթ է ցանը, որի ի հայտ գալը հանգեցնում է հիվանդի կողմից դեղի ընդունման դադարեցման[18]։

Առավել հազվադեպ ալոպուրինոլը կարող է հանգեցնել ոսկրածուծի տարրերի ընկճման, որը բերում է ցիտոպենիայի, ինչպես նաև ապլաստիկ սակավարյունության առաջացման։ Ավելին, ալոպուրինոլը կարող է որոշ հիվանդների մոտ հանգեցնել ծայրամասային նյարդաբորբի, չնայած սա հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություն է։ Այլ կողմնակի ազդեցություն է ալոպուրինոլի հետևանքով առաջացող ինտերստիցիալ երիկամաբորբը[20]։

Ալոպուրինոլը չպետք է տրվի այն մարդկանց, ովքեր ունեն վերջինիս նկատմամբ գերզգայունություն (ալերգիա)[10]։

Դեղային փոխազդեցություններ խմբագրել

Դեղային փոխազդեցությունները բավականին լայն են և բերված են ներքևում[10]։

  • Ազատիոպրին և 6-մերկապտոպուրին։ Ազատիոպրինը, որը 6-մերկապտոպուրինի նյութափոխանակության արգասիքն է, իր հերթին ապաակտիվանում է քսանտինօքսիդազայի ազդեցությամբ, որը հանդիսանում է ալոպուրինոլի թիրախը։ Ալոպուրինոլի կիրառումը վերոնշյալ երկու դեղերի հետ համատեղ դրանց նորմալ դեղաչափերով, կբերի այդ դեղերով գերդոզավորման, այդ դեպքում 6-մերկապտոպուրինի և ազատիոպրինի ընդունված դեղաչափի միայն մեկ քառորդը պետք է տրվի հիվանդին։
  • Դիդանոզին: պլազմայում դիդանոզինի Cmax և AUC արժեքները մոտավորապես կրկնապատկվում են ալոպուրինոլով բուժմանը զուգընթաց կիրառման ժամանակ, ուստի այն չպետք է զուգահեռ կիրառվի ալոպուրինոլի հետ, և եթե անխուսափելի է համատեղ կիրառումը, դիդանոզինի դոզան պետք է կրճատել և հիվանդը պետք է մանրակրկիտ մոնիտորինգի ենթարկվի։

Որպես լուրջ և անխուսափելի փոխազդեցություն նշվում է նաև, որ ալոպուրինոլը կարող է երկարեցնել ներքոբերյալ դեղի կիսատրոհման պարբերությունը[10]։

Համատեղ նշանակումը ներքոբերյալ դեղերի հետ կարող է բերել ալոպուրինոլի ատիվության նվազեցման կամ կրճատել ալոպուրինոլի կիսատրոհման պարբերությունը[10]։

Ներքոբերյալ դեղերի հետ համատեղ նշանակումը կարող է առաջացնել գերզգայունության ռեակցիաներ կամ բերել մաշկային ցանի առաջացման[10]։

Ֆարմակոլոգիա խմբագրել

Հաճախակի հանդիպող թյուր կարծիք կա, որ ալոպուրինոլը մետաբոլիզմի է ենթարկվում իր թիրախի քսանտինօքսիդազայի միջոցով, բայց իրականում այն գլխավորապես իրականանում է ալդեհիդօքսիդազա ֆերմենտով[21]։ Ալոպուրինոլի ակտիվ կենսագործունեության արգասիքը օքսիպուրինոլն է, որը նույնպես քսանտինօքսիդազայի պաշարիչ է։ Խմելուց հետո երկու ժամվա ընթացքում ալոպուրինոլը գրեթե ամբողջությամբ վերափոխվում է օքսիպուրինոլի, մինչդեռ օքսիպուրինոլը դանդաղ դուրս է գալիս օրգանիզմից երիկամների միջոցով մոտ 18-30 ժամ անց։ Այդ իսկ պատճառով մեծ մասամբ օքսիպուրինոլն է պատասխանատու ալոպուրինոլի ազդեցությունների համար[22]։

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Ալոպուրինոլը հանդիսանում է պուրինի ածանցյալ. կառուցվածքային առումով այն հանդիսանում է հիպոքսանտինի իզոմերը (օրգանիզմում հանդիպում է բնական պուրինի ձևով) և հանդիսանում է քսանտինօքսիդազայի ֆերմենտի արգելակիչ։ Քսանտինօքսիդազան պատասխանատու է հիպօքսանտինի և քսանտինի բարեհաջող օքսիդացման համար, որի արդյունքում առաջանում է միզաթթու և պուրինային այլ արգասիքներ[1] : Միզաթթվի սինթեզի ընկճումը, քսանտինօքսիդազայի պաշարման հետևանքով, բերում է հիպոքսանտինի և քսանտինի քանակի շատացման օրգանիզմում։ Քսանտինը չի կարող փոխակերպվել պուրինային ռիբոտիդների մինչդեռ հիպոքդանտինը կարող է վերածվել պուրինային ադենոզին ռիբոտիդի և գուանոզին մոնոֆոսֆատի։ Այս ռիբոտիդների մակարդակի բարձրացումը կարող է բացասական հետադարձ կապով բերել ամինոֆոսֆոռիբոզիլտրանսֆերազա ֆերմենտի արգելակման, որը հանդիսանում է առաջին և հիմնական ֆերմենտը, որը պատասխանատու է պուրինների կենսասիթեզի համար։ Այդ իսկ պատճառով ալոպուրինոլը նվազեցնելով միզաթթվի սինթեզը կարող է նաև արգելակել պուրինի սինթեզը[23]։

Ֆարմակոգենետիկա խմբագրել

Ալոպուրինոլով հարուցված ծանր մաշկաբանական կողմնակի երևույթները՝ Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշը և տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզիսը պայմանավորված են HLA-B*5801 ալել գենետիկ ցուցիչով[24][25]։ HLA-B*5801 ալել գենետիկ ցուցիչի հանդիպման հաճախականությունը տարբեր է կախված էթնիկ պատկանելիությունից։ Խան չինացիների և թաի բնակչության շրջանում HLA-B*5801 ալելի հանդիպման հաճախականությունը մոտ 8% է ի համեմատ եվրոպական և ճապոնական բնակչության, որոնց մոտ ալելի հանդիպման հաճախականությունը 1.0% և 0.5% է, համապատասխանաբար[26]։ Ալոպուրինոլով հարուցված Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշ և Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզիս առաջացման ռիսկը բարձրանում է 40-ից 580 անգամ այն անհատների մոտ, ովքեր ունեն HLA-B*5801 ալելը (ի համեմատ այն անհատների, ովքեր չունեն այդ ալելը) կախված էթնիկ պատկանելիությունից[24][25]։ Մինչև 2011 թվականը՝ FDA-ի կողմից թույլատրված ալոպուրինոլի ներդիր թերթիկը չէր պարունակում որևէ տեղեկատվություն կապված HLA-B*5801 ալելի հետ, այնուհետև 2011թ. FDA-ի գիտնականները հրապարակեցին մի հոդված, որտեղ նշվում էր ալոպուրինոլի կիրառումից Սթիվեն-Ջոնսոնի համախտանիշ և Տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզիս առաջանալու և HLA-B*5801 ալելի միջև առկա արտահայտված, գենետիկորեն վերարտադրելի և կայուն կապի մասին[27]։ Այնուամենայնիվ Ամերիկյան ռևմատոլոգների քոլեջը խորհուրդ է տալիս անցկացնել HLA-B*5801 ալելի սկրինինգ բնակչության բարձր ռիսկային խմբերում (օրինակ՝ կորեացիների մոտ, ովքեր ունեն քրոնիկ երիկամային անբավարարություն 3-րդ և ավելի աստիճանի, ինչպես նաև ծագումով խան չինացիների և թաի բնակչության շրջանումֆ և դրական ալելի դեպքում նշանակել այդ հիվանդներին այլ դեղամիջոց[28]։ Կլինիկական Ֆարմակոգենետիկայի իրականացման կոնսորցիումի ուղեցույցում նշված է, որ ալոպուրինոլը հակացուցված է HLA-B*5801 ալելի կորղներին[29][30]։

Պատմություն խմբագրել

Ալոպուրինոլը առաջին անգամ սինթեզվել և հրապարակվել է Ռոլանդ Կ. Ռոբինսի (1926-1992) կողմից 1956 թվականին որպես հականեոպլաստիկ գործոն[1][31]։ Քանի որ ալոպուրինոլը արգելակում է թիոպուրինային դեղամիջոց մերկապտոպուրինի քայքայումը, այն հետագայում փորձարկվեց Գերտրուդ Էլիոնի հետ համատեղ Վայներ Ռանդլեսի կողմից Վելքոմի հետազոտական լաբորատորիայում, որպեսզի տեսնեն արդյոք այն կարող է բարելավել սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի բուժման ընթացքը, մերկապտոպուրինի ազդեցությունը ուժեղացնելու շնորհիվ[1][32]։ Սակայն նկատվեց, որ լեյկեմիայի բուժման մեջ ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրվում մերկապտոպուրին-ալոպուրինոլ համատեղ կիրառման արդյուքում, այսպիսով աշխատանքը շրջվեց դեպի այլ բաղադրիչների ուսումնասիրման ուղղությամբ, հետագայում այս թիմը սկսեց փորձարկել ալոպուրինոլը որպես պոտոնցիալ բուժում հոդատապի[33]։ Առաջին անգամ ալոպուրինոլը սկսել է վաճառվել որպես հոդատապի բուժման դեղամիջոց 1966թ.[32]:

Հասարակություն և մշակույթ խմբագրել

 
Մաքուր ալոպուրինոլը սպիտակ փոշի է.

Դեղաձևեր խմբագրել

Ալոպուրինոլը վաճառվում է ներերակային ներարկման համար նախատեսված լուծույթի[12] և դեղահաբերի ձևով[10]։

Առևտրային անվանումներ խմբագրել

Ալոպուրինոլը վաճառվել է 1966 թվականի օգոստոսի 19-ից սկսած, երբ այն առաջին անգամ թույլատրվեց FDA-ի կողմից Զիլոպրիմ առևտրային անվանումով[34]:Այդ ժամանակ ալոպուրինոլը վաճառվում էր Բրրուզ-Վելքոմի կողմից։ Ներկայումս ալոպուրինոլը հանդիսանում է ջեներիկ դեղամիջոց և վաճառվում է մի շարք առևտրային անվանումներով, որորնցից են՝ Ալոհեքսալ, Ալոսիգ, Միլուրիտ, Ալորիլ, Պրոգոթ, Ուրիկոլիզ, Զիլոպրիմ, Զիլորիկ, Զիրիկ և Ալարոն[35]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Pacher, P.; Nivorozhkin, A; Szabó, C (2006). «Therapeutic Effects of Xanthine Oxidase Inhibitors: Renaissance Half a Century after the Discovery of Allopurinol». Pharmacological Reviews. 58 (1): 87–114. doi:10.1124/pr.58.1.6. PMC 2233605. PMID 16507884.
  2. 2,0 2,1 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 39. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Allopurinol». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. 4,0 4,1 Robinson, PC; Stamp, LK (May 2016). «The management of gout: Much has changed». Australian Family Physician. 45 (5): 299–302. PMID 27166465.
  5. «Allopurinol Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Allopurinol». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 465. ISBN 9781284057560.
  9. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 UK Electronic Medicines Compendium 300 mg Allopurinol tables Արխիվացված 2016-09-11 Wayback Machine Last updated April 7, 2016
  11. Jeha S. (2001). «Tumor lysis syndrome». Semin Hematol. 38 (4 Suppl 10): 4–8. doi:10.1016/S0037-1963(01)90037-X. PMID 11694945.
  12. 12,0 12,1 FDA Label for injectable Allopurinol Արխիվացված 2016-09-13 Wayback Machine Last updated June 2014
  13. Bradford K, Shih DQ. Optimizing 6-mercaptopurine and azathioprine therapy in the management of inflammatory bowel disease. World J Gastroenterol. 2011 Oct 7;17(37):4166-73. Review. PubMed PMC 3208360/ Արխիվացված 2017-11-05 Wayback Machine
  14. Sparrow MP, Hande SA, Friedman S, և այլք: (2007). «Effect of allopurinol on clinical outcomes in inflammatory bowel disease nonresponders to azathioprine or 6-mercaptopurine». Clin Gastroenterol Hepatol. 5 (2): 209–214. doi:10.1016/j.cgh.2006.11.020. PMID 17296529.
  15. Ansari AR, Patel N, Sanderson J, և այլք: (2010). «Low dose azathioprine or 6-mercaptopurine in combination with allopurinol can bypass many adverse drug reactions in patients with inflammatory bowel disease». Aliment Pharmacol Ther. 31 (6): 640–647. doi:10.1111/j.1365-2036.2009.04221.x. PMID 20015102.
  16. Ansari AR, Duley JA (March 2012). «Azathioprine co-therapy with allopurinol for inflammatory bowel disease: trials and tribulations». Rev Assoc Med Bras. 58 (Suppl.1): S28–33.
  17. Dalbeth, Nicola; Stamp, Lisa (2007). «Allopurinol Dosing in Renal Impairment: Walking the Tightrope Between Adequate Urate Lowering and Adverse Events». Seminars in Dialysis. 20 (5): 391–5. doi:10.1111/j.1525-139X.2007.00270.x. PMID 17897242.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Chung, WH; Wang, CW; Dao, RL (July 2016). «Severe cutaneous adverse drug reactions». The Journal of dermatology. 43 (7): 758–66. doi:10.1111/1346-8138.13430. PMID 27154258.
  19. Tsai TF, Yeh TY (2010). «Allopurinol in dermatology». Am J Clin Dermatol. 11 (4): 225–232. doi:10.2165/11533190-000000000-00000. PMID 20509717.
  20. Marc E. De Broe; William M. Bennett; George A. Porter (2003). Clinical Nephrotoxins: Renal Injury from Drugs and Chemicals. Springer Science+Business Media. ISBN 9781402012778. «Acute interstitial nephritis has also been reported associated with by the administration of allopurinol.»
  21. Reiter S, Simmonds HA, Zöllner N, և այլք: (1990). «Demonstration of a combined deficiency of xanthine oxidase and aldehyde oxidase in xanthinuric patients not forming oxipurinol». Clin Chim Acta. 187 (3): 221–234. doi:10.1016/0009-8981(90)90107-4. PMID 2323062.
  22. Day RO, Graham GG, Hicks M, և այլք: (2007). «Clinical pharmacokinetics and pharmacodynamics of allopurinol and oxypurinol». Clin. Pharmacokinet. 46 (8): 623–644. doi:10.2165/00003088-200746080-00001. PMID 17655371.
  23. Cameron JS, Moro F, Simmonds HA (1993). «Gout, uric acid and purine metabolism in paediatric nephrology». Pediatr. Nephrol. 7 (1): 105–118. doi:10.1007/BF00861588. PMID 8439471.
  24. 24,0 24,1 http://www.pharmgkb.org/haplotype/PA165956630#tabview=tab3&subtab= Արխիվացված 2014-08-08 Wayback Machine
  25. 25,0 25,1 «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  26. http://www.allelefrequencies.net Արխիվացված 2009-08-28 Wayback Machine
  27. Zineh I, Mummaneni P, Lyndly J, և այլք: (December 2011). «Allopurinol pharmacogenetics: assessment of potential clinical usefulness». Pharmacogenomics. 12 (12): 1741–9. doi:10.2217/pgs.11.131. PMID 22118056.
  28. Khanna D, Fitzgerald JD, Khanna PP, և այլք: (October 2012). «2012 American College of Rheumatology guidelines for management of gout. Part 1: systematic nonpharmacologic and pharmacologic therapeutic approaches to hyperuricemia». Arthritis Care Res (Hoboken). 64 (10): 1431–46. doi:10.1002/acr.21772. PMC 3683400. PMID 23024028.
  29. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  30. Hershfield MS, Callaghan JT, Tassaneeyakul W, և այլք: (February 2013). «Clinical Pharmacogenetics Implementation Consortium guidelines for human leukocyte antigen-B genotype and allopurinol dosing». Clin Pharmacol Ther. 93 (2): 153–8. doi:10.1038/clpt.2012.209. PMC 3564416. PMID 23232549.
  31. R. K. Robins (1956). «Potential Purine Antagonists. I. Synthesis of Some 4,6-Substituted Pyrazolo \3,4-d] pyrimidines1». J. Am. Chem. Soc. 78 (4): 784–790. doi:10.1021/ja01585a023.
  32. 32,0 32,1 Walter Sneader. Drug Discovery: A History. John Wiley & Sons, 2005 9780471899792. page 254 Արխիվացված 2016-06-10 Wayback Machine
  33. Elion GB. (1989). «The purine path to chemotherapy (Nobel lecture in physiology or medicine - 1988)». Science. 244 (4900): 41–47. Bibcode:1989Sci...244...41E. doi:10.1126/science.2649979. PMID 2649979.
  34. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  35. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոպուրինոլ» հոդվածին։