Ամրոց Ալոյի կող

ամրոց
(Վերահղված է Ալոյի կող ամրոցից)

Ալոյի կող ամրոց[2], գտնվում է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք, Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային լանջին։

Ամրոց Ալոյի կող
Տեսակամրոց, ավերակներ և մշակութային արժեք
Հասցե3 կմ հվ-աե[1]
Վարչական միավորՎաղաշեն[1]
Երկիր Հայաստան[1]
Կազմված է մասերիցԴամբարանադաշտ

Ալոյի կող ամրոցը հիմնադրվել է մ.թ.ա. 2-1 հազարամյակում։ Այն ունեցել է ավելի մեծ տարածություն քան Քրդի կող ամրոցը, որը գտնվում է ոչ հեռու՝ մոտ կես կիլոմետր հեռավորության վրա։ Ամրոցի միջնապարիսպը այն բաժանել է երկու հավասար մասերի` արևելյան և արևմտյան։ Մուտքը գտնվել է արևմտյան հատվածում, որի երկու կողմերում նկատելի են քարաբուրգերի մնացորդներ։ Ամրոցում և նրա տարածքում պահպանվել են բազմաթիվ կացարանների ավերակներ, իսկ դեպի հարավ` վարելահողերում առկա քարակույտերը վկայում են, որ այստեղ ևս եղել է մ.թ.ա. 2-1 հազարամյակի դամբարանադաշտ։ Վերլուծելով ամրոցի վերաբերյալ պահպանված փաստերը, կարելի է վստահորեն ասել, որ դրանք լինելով տեղական նշանակության կառույցներ, հաջողությամբ իրականացրել են իրենց վերապահված պաշտպանական գործառույթները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. hushardzantest. «ԱՄՐՈՑ ԱԼՈՅԻ ԿՈՂ, ԱՄՐՈՑ ՔՐԴԻ ԿՈՂ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել