Ալոճաթիթեռ

միջատների տեսակ
Ալոճաթիթեռ
Ալոճաթիթեռ (արու)
Ալոճաթիթեռ (արու)
Ալոճաթիթեռ (էգ)
Ալոճաթիթեռ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Ճերմակաթիթեռներ (Pieridae)
Ցեղ Aporia
Տեսակ Ալոճաթիթեռ (A. crataegi)
Միջազգային անվանում
Aporia crataegi

Ալոճաթիթեռ (լատին․՝ Aporia crataegi), ճերմակաթիթեռների ընտանիքի թիթեռ։ Հայաստանում տարածված է Արարատի, Արագածոտնի, Սյունիքի և Տավուշի մարզերում։

Արտաքին կառուցվածք խմբագրել

Միջին մեծության է՝ 6-7 սմ թևերի բացվածքով, սպիտակ, կիսաթափանցիկ։ Հանգստի վիճակում թևերը ծալում է միասին։ Հետին զույգ թևերը ներքին եզրերով գրկում են փորը։ Թրթուրները կարճ և խիտ մազածածկույթով են։

Բազմացում և զարգացում խմբագրել

Թիթեռների թռիչքը մայիս-հունիսին է, զուգավորումը և ձվադրումը՝ անմիջապես թռիչքից հետո։ Ձվադրում է միաշերտ կույտերով (30-150 ձու)՝ տերևի վերին երեսին։ Մեկ էգը դնում է մինչև 500 ձու։ 10-15 օր անց ձվից դուրս գալով՝ թրթուրներն ապրում են գաղութներով՝ ընդհանուր ոստայնի տակ, և կմախքացնում տերևները։ Մի քանի տերև վնասելով և 2-3-րդ հասակում վնասված տերևները ոստայնով իրար միացնելով՝ ձմեռային բույն են պատրաստում։ Հաջորդ տարի վաղ գարնանը թրթուրները շարունակում են սնումը (բողբոջներով, ապա՝ ծաղիկներով ու տերևներով) և աստիճանաբար ցրվում են ամբողջ ծառի վրա։ Զանգվածային բազմացման դեպքում լրիվ ոչնչացնում են տերևները։ Վնասում են մշակովի և վայրի պտղատու ծառերը (ալոճենի, խնձորենի, տանձենի, ծիրանենի, սալորենի և այլն)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
  Ընթերցե՛ք «ալոճաթիթեռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոճաթիթեռ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոճաթիթեռ» հոդվածին։