Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը
«Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» (ռուս.՝ «Алёша Птицын вырабатывает характер»), խորհրդային սև-սպիտակ կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Գրանիկը 1953 թվականինի «Լենֆիլմ» կինոստուդիայում[1]։
Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը ռուս.՝ Алёша Птицын вырабатывает характер | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն և մանկական ֆիլմ |
Թվական | 1953 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անատոլի Գրանիկ |
Սցենարի հեղինակ | Ագնիա Բարտո |
Օպերատոր | Եվգենի Շապիրո |
Երաժշտություն | Օլեգ Կարավայչուկ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 73 րոպե |
Ֆիլմում ութամյա Նատալյա Սելեզնյովան[2] կատարել է իր առաջին դերը կինոյում։
Սյուժե
խմբագրելԵրրորդ դասարանցի Ալյոշա Պտիցինը որոշել է կոփել իր բնավորությունը՝ վաղ արթնանալ, կատարել օրվա ռեժիմը և ընդհանրապես ազատվել ծնողների ու տատիկի խնամակալությունից։ Բայց պատահում է չնախատեսված իրադարձություն. ցրված տատիկը՝ Օլյան, կորցնում է նամակը, որով նրա վաղեմի ընկերուհին՝ Սիման, հայտնում էր, թե երբ է լինելու Մոսկվայում, և ուշ է գնում կայարան։ Բացի այդ, շփոթություն է տեղի ունեցել. Սաշա թոռը, ինչպես նամակից հասկացել էր Օլյա տատիկը, իրականում աղջիկ է։ Պատահաբար նրանց հանդիպած Ալյոշան որոշել է մայրաքաղաքի հյուրերի համար էքսկուրսիա անցկացնել Մոսկվայում, որպեսզի նրանց աչքերում վերականգնի հյուրընկալ մոսկվացիների մասին իրական պատկերացումը և ուղղի տատիկի սխալը։
Դերերում
խմբագրել- Վիտյա Կարգոպոլցև – Ալյոշա Պտիցին, 3-րդ դասարանի աշակերտ
- Օլգա Պիժովա – Օլգա Ալեքսանդրովնա, Ալյոշայի տատը
- Վալենտինա Սպերանտովա – Սիմա տատիկ, Օլգա Ալեքսանդրովնայի ընկերուհին
- Նատալյա Սելեզնյովա (լուսագրերում՝ Նատաշա Պոլինկովսկայա) – Սաշենկա, Սիմա տատիկի թոռնուհին
- Յուրի Բուբլիկով – Անդրեյ Անդրեևիչ, Ալյոշայի հայրը
- Թամարա Ալյոշինա – Նատալյա Ֆեոդորովնա, Ալյոշայի մայրը
- Նադեժդա Ռումյանցևա – Գալյա, Ալյոշայի քույրը
- Ալեքսանդր Միխայլով – Տիխոն Իվանովիչ, Ալյոշայի ուսուցիչը
- Ռոզա Մակագոնովա – Օլգա Վասիլևնա, պրակտիկանտ ուսանող (լուսագրերում՝ Ռոզա Մակոգոնովա)
- Լիդիա Սուխարևսկայա – ավագ լեյտենանտ Սերգեենկո, միլիցիայի մանկական սենյակի աշխատակից
- Սերյոժա Պոդմաստերև – Գենկա, Ալյոշայի հարևանը
- Բորյա Վասիլև – Նիկիտա, Ալյոշայի ընկերը
Էպիզոդներում
խմբագրելԼուսագրերում նշված չեն
- Լեոնիդ Գալիս – էպիզոդ
- Աննա Լիսյանսկայան – Գենկայի մայրը
- Իվան Նազարով – տոմսավաճառ գնացքում
- Եկատերինա Սավինովա – պաղպաղակ վաճառող
- Լև Ստեպանով – ուղևոր երկաթուղային կայարանում
- Վալենտինա Ուշակովան – հերթապահ մետրոյում
- Գենա Խուդյակով – էպիզոդ
- Ռուդիկ Ֆուրմանով – էպիզոդ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Ագնիա Բարտո
- Բեմադրությունը՝ Անատոլի Գրանիկի
- Ռեժիսոր՝ Իոսիֆ Գինդին
- Օպերատոր՝ Եվգենի Շապիրո
- Երկրորդ օպերատոր՝ Դմիտրի Մեսխիև
- Նկարիչ՝ Ալեքսեյ Ռուդյակով
- Կոմպոզիտոր՝ Օլեգ Կարավայչուկ
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Կոսարև
- Ֆիլմի տնօրեն՝ Վ. Յակովլև[3]
Ծանոթագրություներ
խմբագրել- ↑ «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ Մանկության տարիներին Նատալյա Սելեզնյովան (մոր ազգանունը) կինոյում նկարահանվել է հոր՝ լուսանկարիչ Իգոր Պոլինկովսկու ազգանունով։
- ↑ «Ալյոշա Պտիցինը կոփում է բնավորությունը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- «Алёша Птицын вырабатывает характер» Ленфильм. Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003
- «Алёша Птицын вырабатывает характер»(չաշխատող հղում) Онлайн энциклопедия Кирилла и Мефодия
- «Алёша Птицын вырабатывает характер»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
- Фильм «Алёша Птицын вырабатывает характер» на сайте Staroe.tv (видео)