Ալյե (ֆրանսերեն՝ Allier), գավառ կենտրոնական Ֆրանսիայում, անունն ստացել է համանուն գետից։

  • Ալյե դեպարտամենտի կարգային թիվն է՝ 03։
Ալյե
Allier
Դրոշ Զինանշան


ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի գավառ
Մտնում էՕվրեն-Ռոն-Ալպեր
ՎարչկենտրոնՄուլեն
Ամենաբարձր կետPuy de Montoncel?
Հիմնական լեզուՖրանսերեն
Բնակչություն334 872 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Խտություն47
Տարածք7340 կմ²
Հիմնադրված էմարտի 4, 1790 թ.
Սահմանակցում էԿրյոզ, Շեր, Նյևր, Սոն-է-Լուար, Լուար և Պյուի-դը-Դոմ
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ISO 3166-2 կոդFR-03
Անվանված էAllier?
allier.fr(ֆր.)
Սիուլ գետը։

Պատմություն խմբագրել

Ալյեի պատմությունը կապված է Բուրբոնների հետ, որոնց հետ առնչվում է համարյա ամբողջ տարածքը։ Ալյեն 1790 թ. մարտի 4-ին Ֆրանսիական հեղափոխության ժամանակ ձևավորված 83 դեպարտամենտներից մեկն է։ Ստեղծվել է նախկին Օվերն և Բուրբոններ գավառներից։
1940 թ. մարշալ Ֆիլիպ Պետենի կառավարությունը Վիշի բնակավայրն ընտրեց որպես մայրաքաղաք։ Վիշին դարձավ նաև դեպարտամենտի երկրորդ ենթապրեֆեկտուրան այն բանից հետո, երբ դեպարտամենտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների օկուպացրած և ազատ գոտիների դեմարկացիոն գծով բաժանվել էր երկու մասերի։

Տնտեսություն խմբագրել

Առավել արտահայտիչ տնտեսության բնագավառներն են սննդի արտադրությունը, անտառամշակումը և կահույքի արտադրությունը, քիմիական բնագավառը, մետաղամշակումը և մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկայի, կաուչուկի արտադրությունը։

Դեպարտամենտի ՀՆԱ-ում գյուղատնտեսության բաժինը հասնում է 7%-ի։

Զբոսաշրջություն խմբագրել

 
Մուլեն
 
Միջնադարյան պատկերներով տոնախմբություն Մոնլուսոնում։

Ալյեն գետերի, անտառների և փոքր լեռների երկիր է, որտեղ դրոշմված են Բուրբոններ դուքսերի հետքերը։ Բնաշխարհն իր Տրոսե անտառով և Սիուլ գետի կիրճերով նպաստավոր է բնության գրկում ժամանցի՝ արշավներ և ձկնորսություններ կազմակերպելու համար։ Ջրաբուժությունը՝ Վիշիում գտնվող միջազգային ջրաբուժարանով, այս երկրամասի գլխավոր զբոսաշրջային հատվածն է։ Այստեղի բնության մեջ նաև բազմազան են պահպանված ավելի քան 500 դղյակները, ռոմանական եկեղեցիները և գեղեցիկ բնակատեղիները, որոնցից շատերը ժառանգություն են մնացել Բուրբոններից։ Բուրբոնների խոհանոցն արտացոլված է երկրամասի պատմության մեջ և առաջարկում է բարձրորակ մթերքներ՝ շարոլյան տավարի մսեղենը, Սեն-Պուրսեն (ֆր.՝ Saint-Pourçain) գինիները, Շարուի մանանեխը։ Ալյե գետում հանդիպում է Thymallus thymallus ձուկը, որին Ֆրանսիայում ասում են ombre des rivières (գետերի ստվերներ)[2]. Այն շատ բարձր են գնահատում իր նուրբ համի համար[3].

Զբոսաշրջային կարևոր վայրերից են՝

Հուշարձաններ՝
  • Շատո լա Պալեսը (ֆր.՝ Château de La Palice), Վերածննդի դարաշրջանի իր նշանավոր կեսոնային առաստաղներով;
  • Բուրբոն-լ'Արշամբո դղյակը, որը Բուրբոնների օրրանն է։
Եկեղեցիներ՝
  • Մուլենի տաճարը, «Աստվածամայրը փառքի մեջ» եռանկարով;
  • Բուրբոների «Սեն-Դենի» եկեղեցին;
  • Սեն Վինսեն դը Շանտել աբբայությունը;
Թանգարաններ՝
Գործող տեղեր՝
  • Զվարճանքի և կենդանիների Le PAL այգին
  • Պալեոպոլիս վայրը, որն ստեղծվել է հնէաբանության միջոցով երկրի և կյանքի մասին գիտելիքներ ստանալու համար։
Երեք նշանավոր քաղաքները՝
  • Մուլենը 15-րդ դարից ստացած պատմական ժառանգությունով;
  • Մոնլուսոնը՝ միջնադարյան հանդիսավոր մի քաղաք իր դղյակներով;
  • Վիշին՝ իր նշանավոր ջրաբուժարանով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «The grayling zones of rivers and their tributaries» (PDF) (անգլերեն). European Centre for River Restoration (ECRR). Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին-ին.(չաշխատող հղում)
  3. «Les accords vin-poisson – Célébration d'un mariage réussi!» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22–ին-ին.

Արտաքին հղումներ խմբագրել