Ալյասկյան նապաստակ

կաթնասունների տեսակ
(Վերահղված է Ալյասկայի նապաստակից)

Ալյասկյան նապաստակ (լատին․՝ Lepus othus[1]), նապաստակի տեսակ, որը տարածված է Ալյասկայի արևմուտքում։

Ալյասկյան նապաստակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Նապաստականմաններ
Ընտանիք Նապաստակներ
Ցեղ Նապաստակներ
Տեսակ Ալյասկայի նապաստակ
Լատիներեն անվանում
Lepus othus
Merriam, 1900
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Նկարագրություն խմբագրել

Ալյասկյան նապաստակը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր նապաստանի տեսակը, որի մարմնի երկարությունը կազմում է 50-70 սմ։ Պոչի երկարությունը կազմում է 8 սմ։ Ետին ոտքի ոտնաթաթը շատ երկար է (երկարությունը կազմում է մինչև 25 սմ)։ Դրա շնորհիվ նա կատարում է ճկուն շարժումներ ձյան վրա։

Սեռական դիմորֆիզմը արտահայտված չէ։

Մարմնի գունավորումը սեզոնային բնույթ է կրում․ ամռան ամիսներին կենդանիների մաշկը ծածկվում է մուգ դարչնագույն երանգով և բրդատակի սպիտակ աղվամազով, իսկ ձմռան ամիսներին փոխարկվում է ամբողջովին սպիտակի։ Միակ բացառությունը կազմում է այն, որ որոշ առանձնյակների մոտ ականջածայրերը լինում են սև, և այդ գույնը ամբողջ տարվա ընթացքում չի փոխվում[2][3]։

Կենդանիների ձագերը լույս աշխարհ են գալիս ամռան ամիսներին։ Նրանց մաշկի ծածկույթը ունի փոքր-ինչ ավելի մուգ գունավորում։ Ի տարբերություն նապաստակի մյուս տեսակների՝ այս տեսակների մոտ ականջները փոքր-ինչ ավելի փոքր չափսերի են։ Եղունգները կարճ են և հնարավորություն են ստեղծում ձյան մեջ հարմարեցված կերպով սնունդ փնտրել[2]։

Տարածվածություն խմբագրել

Ալյասկյան նապաստակի տարածվածությունը սահմանափակվում է Ալյասկայի արևմուտքով և հարավ-արևմուտքով։ Ընդ որում այս տեսակներն ապրում են ծովի մակարդակից 660 մետր բարձրության վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Полная иллюстрированная энциклопедия. «Млекопитающие» Кн. 2 = The New Encyclopedia of Mammals / под ред. Д. Макдональда. — М.: «Омега», 2007. — С. 440. — 3000 экз. — ISBN 978-5-465-01346-8.
  2. 2,0 2,1 Lisa DeBruine: Lepus othus im Animal Diversity Web der University of Michigan Museum of Zoology.
  3. Troy L. Best, Travis Hill Henry: Lepus othus. In: Mammalian Species. 458, 1994, S. 1-5
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկյան նապաստակ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյասկյան նապաստակ» հոդվածին։