Ալմաթիի թանգարան, Ալմաթի (Ղազախստան) քաղաքի պատմության թանգարան, գտնվում է Վերնանի մանկատան նախկին շենքում։

Ալմաթիի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ղազախստան
ՏեղագրությունԱլմաթի
Հիմնադրվել է2001
Քարտեզ
Քարտեզ

Թանգարան խմբագրել

Ալմաթիի թանգարանը բացվել է 2001 թվականին։

Ալմաթիի թանգարանի կազմում է գտնվում «Բորալդայի սակյան կուրգաններ» թագավորական թաղման համալիրը, որը պահպանել է մշակութային և բնական լանդշաֆտը։

2016 թվականին թանգարանը տեղափոխվել է Վերնանի մանկատան շենք[1]։

Թանգարանի էքսպոզիցիան ներկայնում է ավելի քան 40 հազար ցուցանմուշ՝ բաժանված 11 ժամանակաշրջանի՝ «Ալմաթիի հնագույն պատմություն», «Ալմաթիի միջնադարյան պատմություն», «Ղազախական պետականության ակունքներում», «Ժետիսուի ազգագրությունը», «Ալմաթիի պատմության Վերնենյան շրջան», «Ալմաթին 20-րդ դարում», «Մշակույթի և արվեստի զարգացում», «Ալպինիզմի պատմություն», «Ժելտոկսան», «Ալմաթին և ազգի առաջնորդը», «Աշխարհի և համերաշխության մոդել» խորագրերով[2]։

Թանգարանի շենք խմբագրել

Քաղաքային մանկատունը բացվել էր 1878 թվականին։ Շենքը կառուցվել էր 1892 թվականին ճարտարապետ Պ․ Գրուդեի կողմից՝ Վերնենի մանկատան համար[3]։

Տարբեր ժամանակաշրջաններում շենքում գործել են Մանկական կլինիկական №1. հիվանդանոցը, 1981-2016 թվականներին՝ Քաղաքային բժշկական ուսումնարանը (այժմ՝ բժշկական քալեջ)։

2009 թվականի Ղազռեստավրացիան իրականացրել է շենքի վերանորգումը[4]։

Ճարտարապետություն խմբագրել

Մեկ հարկանի փայտե գերանե ուղղանկյուն շենքը, որը նկուղի հետ ունի մի հիմնաքար, գլխավոր ճակատամասում ունի սիմետրիկ եռամաս կառուցվածք՝ առանձնացված ռիզալիտներով։ Գլխավոր բարձրահարկ մուտքը ընդգծված է լայն սանդուղքով։

Շենքի կողային թևերում տեղակայված էին երեք բաժանմունքներով դպրոց՝ աղջիկների համար կարուձևի և տղաների համար՝ կոշկակարության կազմարարական արհեստների արհեստանոց։ Ռեզալիտներում տեղավորված էին բնակելի շինությունները։ Հետին հարավային բակում կար այգի, բանաջարանոց և ծաղկանոց (ներկայումս «Դինամո» մարզադահլիճն է), գլխավոր մուտքի դիմաց սաների կողմից տնկվել է այգի (այժմ՝ սոճու այգի)։

Շենքի ինտերիերում պահպանվել է պատերի հարդարումը և առաստաղը՝ ծեփագործական տարրերի տեսքով[5]։

Հուշարձանի կարգավիճակ խմբագրել

2010 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվել է Ալմաթի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պետական նոր ցանկը․ այդ կապակցությամբ նախորդ բոլոր որոշումները ուժը կորցրած են ճանաչվել[6]։ Այդ որոշման մեջ պահպանվել է Վերնենյան մանկատան շենքի տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակը։ Անվտանգության գոտիների սահմանները հաստատվել են 2014 թվականին[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Генеалогия семьи Имбер». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  2. «Sofia Imber — de la Soroca la Caracas». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  3. «Sofia Imber, Grand Dame of Venezuela, Dies at 92». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  4. София Имбер
  5. Muere Sofía Imber, ícono cultural venezolano y periodista con un estilo punzante
  6. Постановление Акимата города Алматы от 10 ноября 2010 года N 4/840 «Об утверждении Государственного списка памятников истории и культуры местного значения города Алматы»
  7. Решение ХХХI сессии маслихата города Алматы V созыва от 10 сентября 2014 года N 261 «Об утверждении границ охранных зон, зон регулирования застройки и зон охраняемого природного ландшафта объектов историко-культурного наследия города Алматы»