Ալկալահանում (արաբ․՝ ‎‎ ալ կալի-բուսական մոխիր, հիմք + հանում), պինդ նյութերի խառնուրդների լուծելի բաղադրիչների անջատումը հեղուկներով։

Որպես ալկալահանող հեղուկներ սովորաբար օգտագործում են ջուրը կամ հիմքերի, թթուների և աղերի ջրային լուծույթները։

ԿիրառումԽմբագրել

Ալկալահանում կիրառվում է շաքարի, հիդրոմետալուրգիական և քիմիական այլ արտադրություններում։ Բնության մեջ տարածված է ապարների ալկալահանում ջրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։