Ալեքսանդրա Ջին Թերեզա «Ալլի» Դիմեկո (անգլ.՝ Alexandra Jean Theresa "Allie" DiMeco, հունիսի 12, 1992(1992-06-12)[1], Ուոթերբերի), ամերիկացի դերասանուհի, երաժիշտ, մուլտիգործիքավորող, առավել հայտնի է «Մերկ եղբայրներ» երաժշտական, կատակերգական հեռուստասերիալում Նետ Վուլֆի կերպարի սիրելիի՝ Ռոզալինայի դերում[2]։

Ալլի Դիմեկո
անգլ.՝ Allie DiMeco
Ծնվել էհունիսի 12, 1992(1992-06-12)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՈւոթերբերի
ԿրթությունՖլորիդայի միջազգային համալսարան և Holy Cross High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, Բազմագործիքավորող և կինոդերասանուհի

Վաղ կյանք և կարիերա խմբագրել

Նվագել է կիթառ, բաս-կիթառ և թավջութակ Nickelodeon-ի «Մերկ եղբայրներ» հեռուստասերիալում[2]։ Նկարահանվել է նաև «Մերկ եղբայրները կինոյում» լիամետրաժ ֆիլմում։ Կարողանում է նվագել հարվածային գործիքներ։ Լորա Դիմեկոյի դուստրն է։ Հայրը մահացել է, երբ նա եղել է հինգ տարեկան։ Այդ տարիքում էլ սկսել է իր կարիերան[3]։ Նկարահանվել է այնպիսի հեռուստահաղորդումներում և հեռուստասերիալներում ինչպիսիք են՝ «Ուշ շոու Դևիդ Լետերմանի հետ», «Մեկ կյանք ապրելու համար», «Saturday Night Live» և «Թագավորն ու ես», որտեղ խաղացել է Ինա Յավոլակի դերը[4]։ 2008 թվականին ներկայացվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի «Մերկ եղբայրները» ֆիլմում նկարահանվելու համար[5]։ Նկարահանվել է նաև LG բրենդի «Give it a Ponder» գովազդային հոլովակում։

2008 թվականին հայտնվել է ոչ մեծ սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ Myspace-ի իր էջից համացանցում էին հայտնվել իր լողազգեստով նկարները ընկերների հետ։ Այդ ժամանակ նա եղել է 15 տարեկան[6]։

2009 թվականին Ալլին իր յութուբյան ալիքում հայտարարել է այն մասին, որ դադարեցնում է իր դերասանական կարիերան։ Այժմ նա ապրում է Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում։ Կոնեկտիկուտի (Holy Cross High School) դպրոցն ավարտելուց հետո նա մասնավոր պարապել է, հաճախել քոլեջի որոշ դասերի։ Ֆլորիդայի միջազգային համալսարանի շրջանավարտ է և Phi Sigma Sigma ուսանողական միության անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 «Allie DiMeco». IMDb.
  3. Allie DiMeco — Biography
  4. «Allie DiMeco - Other works». IMDb.
  5. «29th Annual Young Artist Awards - Nominations / Special Awards». youngartistawards.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  6. «The Naked Brothers Band Allie DiMeco Bikini Myspace Photos». PopCrunch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալլի Դիմեկո» հոդվածին։