Ալի բին ալ–Հուսեյն (արաբ․՝ الأمير علي بن الحسين‎‎, դեկտեմբերի 23, 1975(1975-12-23), Ամման, Հորդանան), Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի երրորդ որդին և նրա երրորդ կնոջ՝ թագուհի Ալիի երկրորդ երեխան։ 2011 թվականի հունվարի 6–ից ՖԻՖԱ-ի անդամ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի փոխնախագահն է[1]։

Ալի բին ալ-Հուսեյն
արաբ․՝ علي بن الحسين‎‎
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1975(1975-12-23) (48 տարեկան)
ԾննդավայրԱմման, Հորդանան
Քաղաքացիություն Հորդանան
Կրոնիսլամ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան, Սանդհարսթի Թագավորական ռազմական ակադեմիա և Salisbury School?
Մասնագիտությունֆունկցիոներ
ԱմուսինPrincess Rym, Princess Ali bin Al-Hussein of Jordan?
Ծնողներհայր՝ Հուսեյն I իբն Տալալ, մայր՝ Ալիա ալ-Հուսեյն
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
Արքայական Վիկտորիական շքանշանի ասպետ-կոմանդեր «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի I աստիճանի մեծ խաչ Կաթոլիկ Իզաբելայի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Աճող արևի շքանշան Պատվո շքանշան Կաթոլիկ Իզաբելի շքանշանի մեծ խաչ Բևեռային աստղի շքանշան Դանեբրոգ շքանշան ալ Հուսեյն իբն Ալի շքանշան Վերածննդի բարձրագույն շքանշան Հորդանանի աստղի շքանշան և Order of Jerusalem
ԵրեխաներAbdullah bin Ali? և Jalilah bint Ali?
Կայքalibinalhussein.com
 Prince Ali bin Al Hussein Վիքիպահեստում

2015 թվականի հունվարին հայտարարվել է, որ արքայազն Ալին Զեպպ Բլատերի մրցակիցն է լինելու այդ տարվա մայիսին կայանալիք ՖԻՖԱ–յի նախագահի հերթական ընտրություններին[2]։

Անձնական կյանք խմբագրել

Թագաժառանգ Ալին կրթությունը սկսել է Ամմանի Իսլամական ուսումնական քոլեջում։ Կրթությունը շարունակել է Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում (Կոնեկտիկուտի նահանգ, Սոլսբերիի դպրոց), որտեղ հաջողություն է ունեցել սպորտում, հատկապես՝ ըմբշամարտում[3]։

2004 թվականի ապրիլի 23–ին թագաժառանգ Ալին ամուսնացել է CNN–ի նախկին լրագրող Ռիմ Բրախիմիի հետ, որը դիվանագետ, Աֆղանստանի Միացյալ ազգերի կազմակերպության հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրախիմիի դուստրն է[4]։ Ամուսնությունը հրապարակայնորեն նշվել է 2004 թվականի սեպտեմբերի 7–ին[5]։ Նրանք ունեն երկու երեխա․ արքայադուստր Ջալիլան (ծնվել է 2005 թվականի սեպտեմբերի 16–ին) և արքայազն Աբդուլան (ծնվել է 2007 թվականի մարտի 19–ին)[6]։

Պարգևներ խմբագրել

  • Ալ–Հուսեյն Բեն Ալիի Մեծ ժապավենի շքանշան
  • Վերածնունդ բարձրագույն շքանշանի ասպետ
  • Հորդանանի Աստղ շքանշանի Մեծ ժապավեն
  • Պատվավոր լեգեոնի (Ֆրանսիա) շքանշան
  • Ծագող արևի շքանշան (Ճապոնիա)
  • Թագավորական Վիկտորիանական շքանշանի կոմանդոր–ասպետ (Մեծ Բրիտանիա)
  • «Ավստրիական հանրապետության առաջ ծառայությունների» համար առաջին աստիճանի Մեծ խաչի պատվավոր նշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. BBC News
  2. «Prince Ali to challenge Sepp Blatter for Fifa presidency». BBC Sport. 2015 թ․ հունվարի 5.
  3. «Prince Ali turns 39». Jordan Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. Матвеенко, Ярослава (2 июня 2014 г.). «Жизнь по-королевски: монархия вчера,сегодня, завтра.: Королевские семьи Отцы и дети Часть первая». Жизнь по-королевски. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  5. Маками. «Тиары, диадемы,драгоценности Иордании. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. Zolli, Chris (2015 թ․ մայիսի 29). «Prince Ali bin Hussein: 5 Fast Facts You Need to Know». Heavy.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալի բին ալ-Հուսեյն» հոդվածին։