Բացել գլխավոր ցանկը

«Ալիքները» 1931 թվականին Վիրջինիա Վուլֆի գրած վեպերից մեկն է: Այն համարվում է նրա ամենափորձարարական վեպերից մեկը և բաղկացած է գրքի վեց կերպարների՝ Բերնարդի, Սյուզանի, Ռոդայի, Նևիլի և Լուիսի, մենախոսություններից [1] [2]: Կարևոր է նաև Պերսիվալը՝ յոթերորդ կերպարը, չնայած ընթերցողները երբեք չեն լսում նրան՝ իր ձայնով խոսելիս: Մենախոսությունները, որոնք միացնում են կերպարների կյանքն, ընդհատվում են երրորդ անձի կարճ միջամտություններով՝ մանրամասն նկարագրելով ափամերձ տեսարանը օրվա տարբեր փուլերում՝ արևածագից մինչև մայրամուտ:

Ալիքներ
The Waves
ՀեղինակՎիրջինյա Վուլֆ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրexperimental literature? և վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդՕրլանդո
Կազմի հեղինակVanessa Bell?
ԵրկիրFlag of England.svg Անգլիա
ՀրատարակիչՀոգարթ Փրես
Հրատարակման տարեթիվ1931
Վիրջինիա Վուլֆ 1927 թվական

Երբ վեց կերպարները կամ «ձայները» խոսում են, Վուլֆն ուսումնասիրում է անհատկանության, ինքնության և համանքի հասկացությունները: Յուրաքանչյուր կերպար տարբեր է, մինչդեռ միասին նրանք կազմում են`ինչպես Իդա Կլիտգարդն է ասել, լուռ կենտրոնական գիտակցության մի գեշտալտ [3]:

2015 թվականին BBC ընկերության կողմից իրականացված քվերկության ժամանակ Վիրջինյա Վուլֆի «Ալիքները» ընտրվեց որպես երբևէ գրված 16-րդ ամենամեծ բրիտանական վեպը [4]:

ՍյուժեԽմբագրել

Բերնարդը պատմություն պատմողն է, միշտ փնտրում է ինչ-որ խուսափողական և տեղին արտահայտություն: Որոշ քննադատներ տեսնում են Վուլֆի ընկերոջը՝ Էդվարդ Մորգան Ֆորսթերին , որպես ոգեշնչում նրա համար:


Լուիսը կողմնակի անձ է, ով փնտրում է ընդունում և հաջողություն: Որոշ քննադատներ տեսնում են Թոմաս Սթեռնս Էլիոթին բնորոշ գծեր, ում շատ լավ ճանաչում էր Վուլֆը:


Նևիլը, ում կերպարը կարող է մասնակիորեն հիմնված լինել Վուլֆի մեկ այլ ընկերոջ՝ Լիտտոն Ստրեյչիի վրա, փնտրում է մի շարք տղամարդկանց, որոնցից յուրաքանչյուրը դառնում է իր գերազանց սիրո ներկա առարկան:


Ջիննին հանրային անձ է, ում աշխարհայացքը համընկնում է իր ֆիզիկական, մարմնական գեղեցկությանը: Կա մի ապացույց, որ նրա կերպարը հիմնված է Վուլֆի ընկեր՝ Մերի Հաթչինսոնի վրա:


Սյուզանը փախչում է քաղաքից, նախընտրելով քաղաքից դուրս կյանքը, որտեղ նա պայքարում է մայրության սուր զգացողությունների և կասկածների հետ: Սյուզանի որոշ հատկանիշներ հիշեցնում են Վուլֆի քրոջը՝ Վանեսա Բելլին:

Ռոդան լցված է իր հանդեպ կասկածներով, անհանգստությամբ և դեպրեսիայով, միշտ մերժելով և մատնանշելով մարդկային փոխզիջումը, միշտ ձգտում է մենութան: Նա կրկնում է Պերսի Բիշի Շելլիի «Հարցը» բանաստեղծությունը, (փոխակերպված՝ Ես կհավաքեմ իմ ծաղիկները և կնվիրեն դրանք- օ՜ ու՞մ):

Պերսիվալը, մասնակիրեն հիմնված է Վուլֆի եզբոր՝ Տոբի Ստիվենի վրա, հրաշալի բայց մյուս վեցի բարոյապես խեղաթյուրված հերոսն է: Նա մահանում է վեպի մեջտեղի մասում, ներգրավված լինելով Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող գաղութային Հնդկաստանում իմպերալիստական փնտրտուքների մեջ: Պերսիվալը երբեք ինքն իրեն չի խոսում «Ալիքներում», բայց ընթորցողները իմանում են նրա մասին մանրամասնորեն, քանի որ մյուս վեց կերպարները բազմիցս նկարագրում և անդրադաձ են կատարում նրան:

Վեպը հետևում է իր վեց պատմողներին մանկությունից մինչև չափահասություն: Վուլֆը մտահոգված է անհատական գիտակցությամբ և այն ուղիներով, որոնցում բազմակի գիտակցությունները կարող են համատեղվել:

ՈճԽմբագրել

Այս վեպին ժանր վերագրելու դժվարությունն այն է, որ «Ալիքները» ջնջում է արձակի և պոեզիա միջև եղած տարբերությունները, թույլ տալով, որ վեպը ամփոփվում է վեց ոչ այլատեսակ ներքին մենախոսությունների միջև: Գիրքը նույն կերպ խախտում է մարդկանց միջև առկա սահմանները, և Վուլֆն ինքը գրել է իր «Օրագրի» մեջ, որ վեց հոգին ընդհանրապես նախատեսված չէին լինելու առանձին կերպարներ, այլ ավելի շուտ մեկ գիտակցության կողմերը՝ պարզաբանելով անըդհատության զգացումը: Նույնիսկ «վեպ» եզրույթը չի կարող ճշգրտորեն նկարագրել «Ալիքների» բարդ ձևն, ինչպես նկարագրվում է Ջուլիա Բրիգգի Վուլֆի գրական կենսագրությունը գրքում («Ներքին Կյանք» Allen Lane 2005): Վուլֆն այն անվանում է «պիես-բանաստեղծություն»:Գիրքը ուսումնասիրում է « արական կրթության վարքի» դերը հասարակական կյանքի ձևավորման գործում, և ներառում է տեսարաններ, որտեղ կերպարները ենթարկվում են ծաղրի և բռնության դպրոցում գտնվելու իրենց առաջին օրերին [5] :

ԸնդունելությունԽմբագրել

Մարգարիտ Յուրսենարը թարգմանել է «Ալիքներ» վեպը ֆրանսերեն տասն ամսվա ընթացքում 1937 թվականին: Նա հանդիպել է Վիրջինիա Վուլֆի հետ այս ընթացքում և գրել է. «Ես չեմ հաավատում, որ ես սխալ եմ գործում... երբ Վիրջինիա Վուլֆին դրել եմ անգլերենի չորս կամ հինգ մեծ վիրտուոզների շարքում և հազվագյուտ ժամանակակից վիպասանների շարքում, ում աշխատանքն հնարավորություն ունի տևելու ավելի քան տաս տարի»:

Չնայած «Ալիքներ» վեպը Վիրջինիա Վուլֆի ամենահայտնի վեպերից մեկը չէ, այն ունի մեծ հարգանք: Գրական գիտնական Ֆրեն Ն. Մագիլը այն դասակարգել է որպես բոլոր ժամանակների 200 լավագույն գրքերից մեկը իր «Համաշխարհային գրականության գլուխգործոցները» տեղեկագրում: The Independent բիրտանական օրաթերթում, բրտանացի հեղինակ Էմմի Սեքվիլլը գրել է, որ «որպես ընթերցող, որպես գրող , ես անըդհատ վերադառնում եմ՝ դրա քնարականություն պատճառով, մելամաղձության, մարդկության» [6] :

Թատերական ռեժիսոր Քեթի Միշելը , ով ադապտացրել է«Ալիքներ» վեպը բեմի համար անվանել է աշխատանքը « հրաշալի […] Վուլֆի տեսակետն այն է, որ տևական և նշանակալի իրադարձությունները մեր կյանքում փոքր են և աննշան արտաքին աշխարհի աչքերում » [7] :

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Goldman, Jane. "From Mrs Dalloway to The Waves: New elegy and lyric experimentalism." The Cambridge Companion to Virginia Woolf. Ed. Susan Sellers. Second Edition, 2010. Cambridge: Cambridge University Press. p.49
  2. Roe Sue, Susan Sellers (2000-05-08)։ The Cambridge Companion to Virginia Woolf։ Cambridge University Press։ էջ 308։ ISBN 0-521-62548-3 
  3. Klitgård, Ida. 2004. On the Horizon: A Poetics of the Sublime in Virginia Woolf's The Waves. Bethesda, MD: Academica Press.
  4. «The 100 greatest British novels»։ BBC։ December 7, 2015։ Վերցված է April 17, 2017 
  5. Virginia Woolf
  6. [1]
  7. Mitchell Katie (November 11, 2006)։ «Breaking the waves»։ The Guardian։ Վերցված է April 17, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել