Ալիքների տեսություն (լեզվաբանություն)

Ալիքների տեսություն կամ ալիքների մոդել (գերմաներեն՝ Wellentheorie), տեսություն, որն առաջ է քաշվել Յոհաննես Շմիդտի կողմից 1872 թվականին՝ ընդդեմ Ավգուստ Շլայխերի ծննդաբանական ծառի։ Ըստ նրա` հնդեվրոպական նախալեզուն հնում սփռված է եղել վիթխարի տարածքի վրա և միասնական այդ լեզվի առանձին հատվածներում ժամանակ առ ժամանակ կարող էին առաջանալ հնչյունական, բառային, քերականական նոր երևույթներ, որոնք անընդհատ կարող էին տարածվել ու թափանցել այլ հատվածներ։ Շմիդտը այդ գործընթացը՝ նոր գոյացած երևույթների տարածումը պատկերավոր ձևով համեմատել է ջրի մակերեսին օղակաձև սփռվող ալիքների հետ, որից և` «ալիքների տեսություն» անվանումը[1]։ Շմիդտի կարծիքով լեզուների ցեղակցական որոշակի ճյուղավորումներ չկան, լեզվական առանձին երևույթների սահմանները չեն համընկնում, և անցումը մի լեզվից մյուսին աստիճանաբար է կատարվում։ Ուրեմն ցեղակցության պատկերումը ծննդաբանական ծառի ձևով հաշվի չի առնում լեզուների փոխհարաբերության բարդությունը։

Յոհաննես Շմիդտի կողմից ներկայացված ալիքների տեսությունը պատկերող գծագիր: Էյլերի այս դիագրամում շրջանները պետք է ընդունել ժամանակի ընթացքում անընդհատ չափերը մեծացող, ինչպես ջրի մակերեսին գոյացող ալիքները: Շրջանները ներկայացնում են կայուն բարբառները:

Տեսությունը ստեղծվել է լեզուների ծառի մոդելը փոխարինելու նպատակով, քանի որ այն չի կարողանում, օրինակ, բացատրել ամենամոտ նախալեզվից գերմանական լեզուներում որոշ տառերի առաջացումը։ 20-րդ դարում ալիքների մոդելը լեզվի փոփոխություններում մեջ շատ քիչ էր ընդունվում, սակայն վերջերս այն ավելի մեծ տարածում է գտել պատմական լեզվաբանության մեջ՝ ծառի մոդելի անբավարարության պատճառով[2][3]։

Պատմություն խմբագրել

Ալիքների տեսության հիմնումը և տարածումը կապված է Յոհաննես Շմիդտի և Հուգո Շուխարդի հետ[4]։ 2002-2007 թվականներին Մելքոլմ Ռոսը և նրա աշխատակիցները ենթադրեցին, որ Օկեանիայի լեզուները հնարավոր է ավելի լավ հասկանալ, եթե զարգացումն ուսումնասիրվի ալիքների տեսության օգնությամբ[5][6]։

Կիրառում խմբագրել

Չնայած ալիքների տեսության սկզբնական նպատակին՝ այդ տեսության կողմնակիցները չկարողացան ամբողջությամբ կիրառումից հանել ծառի մոդելը։ Դրա փոխարեն, այն ուղղակի սկսեց օգտագործվել որպես ծառի մոդելին օժանդակող մոդել։

Ժամանակակից լեզվաբանության մեջ ալիքների տեսությունը մեծապես օգնել է համեմատական մեթոդի ծառի մոդելը բարելավելու համար.[7]: Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ ալիքների մոդելը չի լրացնում ծառի մոդելը, այն պետք է փոխարինի դրան՝ լեզուների ծագումնաբանությունը ներկայացնելիս[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 4։
  2. 2,0 2,1 François, Alexandre (2014), «Trees, Waves and Linkages: Models of Language Diversification» (PDF), in Bowern, Claire; Evans, Bethwyn (eds.), The Routledge Handbook of Historical Linguistics, London: Routledge, էջեր 161–189, ISBN 978-0-41552-789-7
  3. Heggarty, Paul; Maguire, Warren; McMahon, April (2010). «Splits or waves? Trees or webs? How divergence measures and network analysis can unravel language histories». Philosophical Transactions of the Royal Society B. 365: 3829–3843. doi:10.1098/rstb.2010.0099..
  4. Die Verwandtschaftsverhältnisse der indogermanischen Sprachen. Weimar: H. Böhlau.
  5. Lynch, John; Malcolm Ross; Terry Crowley (2002). The Oceanic languages. Richmond, Surrey: Curzon. ISBN 978-0-7007-1128-4. OCLC 48929366.
  6. Ross, Malcolm and Åshild Næss (2007). «An Oceanic Origin for Äiwoo, the Language of the Reef Islands?». Oceanic Linguistics. 46: 456–498. doi:10.1353/ol.2008.0003.
  7. Labov, William (2007). «Transmission and diffusion». Language. 83: 344–387. doi:10.1353/lan.2007.0082.