Ալիքասունկ

սնկերի տեսակներ
Ալիքասունկ
Ալիքասունկ
Ալիքասունկ
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Russulales
Ընտանիք Դառնամատիտեղայիններ (Russulaceae)
Ցեղ Կաթնասնկեր (Lactarius)
Տեսակ Ալիքասունկ (L. torminosus)
Միջազգային անվանում
Lactarius torminosus
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ալիքասունկ վարդագույն (լատին․՝ Lactarius torminosus), միկոռիզ գոյացնող կաթնասնկերի ցեղի սունկ։ Ամռանը հազվադեպ հանդիպում է Տավուշի, Արագածոտնի, Լոռու մարզերի խառնանտառներում, 1100-1950 մ բարձրություններում։ Համակեցության մեջ է մտնում գլխավորապես կեչու հետ։

Ձևավանություն խմբագրել

Գլխարկի տրամագիծը 5-15 սմ է, վարդագույն է, կարմրավուն շրջաններով, ուռուցիկ, հասունների մոտ՝ ձագարաձև, ներծալված եզրերով, մակերեսը՝ խոնավ, խավամազոտ։ Ոտիկը, երկարությունը՝ 4-6 սմ է, հաստությունը՝ 1-2 սմ, գլանաձև է, բաց վարդագույն կամ գլխարկի գույնի։ Պտղամիսը սպիտակ է, գլխարկի եզրերին՝ վարդագույն, ոտիկի կտրվածքում՝ ավելի մուգ։ Պարունակում է սպիտակ կծվահամ կաթնահյութ։ Թիթեղները նեղ են, խիտ դասավորված, սկզբում՝ սպիտակ, ապա՝ վարդագույն։

Ուտելի է․ օգտագործվում է միայն աղ ու թթու դրած (եփելուց հետո ջուրը պետք է թափել)։


  Ընթերցե՛ք «ալիքասունկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիքասունկ» հոդվածին։