Ալիսիա դե Լառոչա ( իսպ.՝ Alicia de Larrocha y de la Calle մայիսի 28, 1923(1923-05-28)[2], Բարսելոնա, Իսպանիա[4] - սեպտեմբերի 25, 2009(2009-09-25)[1][2][3][…], Բարսելոնա, Իսպանիա[4]), իսպանացի դաշնակահարուհի։

Ալիսիա դե Լառոչա
Բնօրինակ անունԼառոչա ի դե լա Կալլե
Ի ծնե անունԱլիսիա դե Լառոչա ի դե լա Կալլե
Ծնվել էմայիսի 23 կամ 26, 1923
Բարսելոնա
ԵրկիրԻսպանիա
Մահացել էսեպտեմբերի 25,2009
Բարսելոնա
ՄասնագիտությունԿոմպոզիտոր, դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԱնդամակցությունԲավարիայի գեղարվեստի ակադեմիա և Կատալոնիայի դաշնամուրի դպրոց
Պարգևներ
Կայքaliciadelarrocha.com
 Alícia de Larrocha Վիքիպահեստում

Երեք տարեկանից սովորել է երաժշտություն Ֆրենկ Մարշալի մոտ։ 1929 թվականին Սևիլյայում Իբերոամերիկյան ցուցահանդեսի շրջանակներում նա տվել է իր առաջին համերգը վեց տարեկան հասակում։ Առաջին ձայնագրությունը (Ֆրեդերիկ Շոպենի երկու փոքրիկ պիեսաներ) կատարվել է դաշնակահարուհու ինը տարեկան հասակում։

1947 թվականից դե Լառոչան համերգներով սկսել է շրջագայել։ 1954 թվականին կատարել է առաջին շրջագայությունը լոսանջելեսյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Ամերիկայի Միացյալ Նահանգներով։ Սկզբում դաշնակահարուհին գերադասում էր կատարել մոցարտյան երգացանկից ստեղծագործություններ, բայց հետագայում իսպանական և լատինամերիկյան երաժշտությունը պրոպագանդելու նրա ձգտման ուժը հանգեցրեց նրան, որ սկսեցին իր անունը ասոցացնել այնպիսի հեղինակների ստեղծագործությունների հետ, ինչպիսիք են Անտոնիո Սոլերը, Իսահակ Ալբենիսը և Էնրիկե Գրանադոսը։ Գրեմմի չորս մրցանակներից երկուսը նրան հանձնվել է Ալբենիսի ստեղծագործությունների մենակատարման համար (1974, 1988 թվականներ), մեկը՝ Գրանադեսի համար (1991 թվական), մեկն էլ՝ Ռավելի և Գաբրիել Ֆորեի դաշնամուրային կոնցերտների համար (1975 թվական)։ Ալիսիա դե Լառոչայի մյուս պարգևներից են Ալբենիսի շքանշանը (2004 թվական) և Աստուրիասի արքայազնի պարգևը (1994 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.nytimes.com/2009/09/26/arts/music/26larrocha.html
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #134440013 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա դե Լառոչա» հոդվածին։