Ալիսիա Կիրակոսյան
Ալիսիա Գուրգենի Կիրակոսյան (իսպ.՝ Alicia Ghiragossian, հուլիսի 13, 1936, Կորդովա, Արգենտինա - մայիսի 22, 2014[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2]), հայ բանաստեղծուհի, ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր (2007)։
Ալիսիա Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 13, 1936 |
Ծննդավայր | Կորդովա, Արգենտինա |
Վախճանվել է | մայիսի 22, 2014[1] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ | |
Ալիսիա Կիրակոսյան Վիքիքաղվածքում | |
Ալիսիա Կիրակոսյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968 թվականին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ)։ Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Մեկ օրում հինգ ձայն», լույս է տեսել 1966 թվականին։ Իսկ հայ ընթերցողը նրան ճանաչեց 1967-1971 թվականների բանաստեղծ Վահագն Դավթյանի հրաշալի թարգմանությամբ հրատարակված «Արմատ և էություն» բանաստեղծությունների ժողովածուով (թարգմ. իսպաներենից), 1972 թվականին Սփյուռքի հայության համար նույն գիրքը վերահրատարակվեց, (1967, իտալ.), «Հայաստանյան ապրումներ» (1970), «Բանաստեղծություններ» (1972) ժողովածունները։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։
Ալիսիա Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը։ Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969) հիմնադիրն է (տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն և անգլերեն՝ 1992 թվականին)։ Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ։
Ալիսիա Կիրակոսյանի որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն։
Կիրակոսյանը քանիցս այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967 թվականին), որից մի քանի տարի անց գրել է «Նամակ առ Հայաստան» բանաստեղծությունը։ Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին[3]։
ՄրցանակներԽմբագրել
- Խաչատուր Աբովյանի անվան մրցանակ
- Մովսես Խորենացու մեդալ (2012)[4]
ՍտեղծագործություններԽմբագրել
Հեղինակ է.
- իսպաներեն՝ «Մեկ օր, հինգ ձայն» (1966), «Էություն և կետադրություն» (1967), «Պեդրո Ամոր» (1969), «Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ» (1970), «Երկուքի ոլորտ» (1972), «Հակաշխարհ» (1972), «Մոխիրներից հետո և նամակ առ Հայաստան» (1972), «Մայրության քերթվածներ» (1989),
- հայերեն՝ «Արմատ և Էություն» (1967), «Նամակ առ Հայաստան» (1979), «Խորան I» (1992), «Խորան II» (1992), «Անդենական զրույցներ» (1992), «Ամբողջական երկեր» (2005, ներառված են «Հարցազրույց Աստծու հետ», «Սիրո մեկուկես հազարամյակ» գործերը),
- անգլերեն՝ «Սեր և մայրություն բառերից այն կողմ» (1992), «Մտորում բառից այն կողմ» (1992), «Արմատ բառից այն կողմ» (1992), «Բեմ՝ երկնքի համար» (1992)
- եռալեզու՝ «Բանաստեղծություն և գերտարածություն» (1994), «Խաղաղություն քվանտային» (2005) գրքերի։
ԵրկերԽմբագրել
- Երկեր, Լոս Անջելես, 1997։
ԳրականությունԽմբագրել
- Դոլուխանյան Ա., «Ալիսիա Կիրակոսյանի քնարերգությունը», Երևան, 1999։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.tert.am/en/news/2014/05/24/alicia-giragossian/
- ↑ է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսեան(չաշխատող հղում)
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներԽմբագրել
Archived 2016-03-04 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 451)։ |