Ալիսիա Թերզյան

հայ երաժշտության ուսուցիչ, դիրիժոր, կոմպոզիտոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալիսիա Թերզյան (հուլիսի 1, 1934(1934-07-01)[1], Կորդովա, Արգենտինա[2]), հայ դիրիժոր, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, հասարակական գործիչ, երաժշտագետ, դասախոս, Encuentros Group համույթի գեղարվեստական ղեկավար։

Ալիսիա Թերզյան
Ծնվել էհուլիսի 1, 1934(1934-07-01)[1] (89 տարեկան)
Կորդովա, Արգենտինա[2]
Երկիր Արգենտինա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և դիրիժոր
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՍուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը
ԿրթությունՍուրբ Ղազար կղզի եւ Արժանթինի ազգային երաժշտանոցը (1954) և Սուրբ Ղազար կղզի
Պարգևներ
Կայքaliciaterzianscores.wordpress.com

Կենսագրություն խմբագրել

Ալիսա Թերզյանը ծնվել է 1934 թվականի հուլիսի 1-ին, Արգենտինայի Կորդովա քաղաքում։ 1954 թվականին ավարտել է Բուենոս Այրեսի ազգային կոնսերվատորիայի դաշնամուրի և 1959 թվականին ստեղծագործության բաժինները։ Ուսումնասիրությունը շարունակել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, կոմպոզիցիայի դասեր է առել Ալբերտո Ջինասթերիայից։ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայ միջնադարյան հոգևոր երգարվեստը՝ Տեր հայր Լեոնսիո Դայանի ղեկավարությամբ[3]։ «Grupo Encuentros» ժամանակակից երաժշտության համույթի հիմնադիր-ղեկավար, նախագահում է Argentine Music Council-ը։ Գրել է սիմֆոնիա, ջութակի և Նվագախմբի կոնցերտ, «Ատմոսֆերներ» դաշնամուրի զուգանվագ, կամերային անսամբլային գործեր, սոնետներ ձայնի և դաշնամուրի համար և այլն[4][5]։

1972 թվականից բազմիցս հանդես է եկել Երևանում[6]։ Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Արգենտինայի կոմպոզիտորների միության քարտուղար, Հարավային Ամերիկայի ժամանակակից երաժշտության ընկերության նախագահ, Հարավային Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջազգային երաժշտական խորհրդի ներկայացուցիչ ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Հայ երաժշտական գործադրություն ընկերության հիմնադիր։ Դասախոսություններ է ունեցել Եյլի համալսարանում (ԱՄՆ), Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մեծ դահլիճում, ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք համալսարաններում։ Թերզյանը հանդես է եկել տարբեր հանձնաժողովներում՝ Լիսաբոնի Գյուլբենկյան հիմնադրամ, Լոնդոնի, Զագրեբի փառատոներ, Զալցբուրգի «Aspekte» փառատոն, Գրենոբլի սիմֆոնիկ նվագախումբ, Բուենոս Այրեսի ժամանակակից արվեստի թանգարան, «Banco Mayo» հիմնադրամ, «Radio France» և այլն։ Եղել է Արգենտինայի Երաժշտության խորհրդի (CAMU) նախագահը, Երաժշտության միջազգային խորհրդի (CIM, 1990-1993) փոխնախագահը, Երեք Ամերիկաների երաժշտության խորհրդի գլխավոր քարտուղարը (COMTA)[7]։

Անդամակցություն խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • Երաժշտության ազգային բարձրագույն մրցանակ (198))
  • Արգենտինայի կոմպոզիտորների միության (1971), ՀԿՄ Կոմիտասի անվան (1983) մրցանակներ
  • Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից Ալիսիա Թերզյանին շնորհվել է «Սուրբ Սահակ» և «Սուրբ Մեսրոպ» մեդալներ (1988)
  • Միջազգային երաժշտական խորհրդի կողմից՝ «Մոցարտ» շքանշան (1995)
  • Թերզյանի մի շարք ստեղծագործություններ պարգևատրվել են Բուենոս Այրեսի քաղաքապետարանի (1964) և Արվեստի ազգային հիմնադրամի կողմից
  • 2013 թվականին Թերզյանը Արգենտինայի խորհրդարանի խողմից ստացել է «Արգենտինական մշակույթի գերազանց գործիչ» կոչում
  • Ֆրանսիայի կառավարության Ակադեմիական արմավենու շքանշան
  • ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի «Պիկասո Միրո» մեդալ՝ լատինաամերիկյան կոմպոզիտորների աջակցության և տարածման համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 Présence Compositrices — 2020.
  3. «ԱԼԻՍԻԱ ԹԵՐԶՅԱՆ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ». komitasmuseum.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Ալիսիա Թերզյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
  6. «Արգենտինյան տանգոյի երեկո, Ալիսիա Թերզյանը կրկին Երևանում է». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  7. «AV Production - Ալիսիա Թերզյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսիա Թերզյան» հոդվածին։