Ալիբեյլի (Թովուզի շրջան)

Ալիբեյլի (ադրբ.՝ Əlibəyli), գյուղ Ադրբեջանական Հանրապետության Թովուզի շրջանում։

Գյուղ
Ալիբեյլի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԹովուզի շրջան
Բնակչություն2497 մարդ (2009)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչAZ6026[1]
Ալիբեյլի (Թովուզի շրջան) (Ադրբեջան)##
Ալիբեյլի (Թովուզի շրջան) (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 19-րդ դարավերջին՝ հայաթափ գյուղատեղիի տարածքում, երբ խաշնարած թյուրքերը նստակեցության են անցել[2]։

Ռուսական կայսրության տիրապետության ժամանակահատվածում Ալիբեգլի գյուղը վարչականորեն պատկանում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառին[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Տավուշ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք՝ Ախնջի գետի աջ ափին[2]։ Ծովի մակերևույթից 630-680 մետր բարձրության վրա է։

Բնակչություն խմբագրել

Գյուղի բնակչությունը 2497 մարդ է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.e-gov.az/az/services/readwidenew/3544
  2. 2,0 2,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 301
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 81

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն