Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Կարկարալի շրջանի Ասպանտաու վայրում։ Վաղ մանկուց բատրակություն է արել, այդ պատճառով էլ զբաղվել է ինքնակրթությամբ[1]։ Աշխատել է Կարագանդայի հանքահորերում։ 1939 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։

Պատմվածքների և ակնարկների առաջին ժողովածուի հիմնական թեման Կարագանդայի հանքափորների աշխատանքն է («Անցափակում», 1936)։ Գրել է նաև պիեսներ։ Նրա «Ոչ, չեմ մեռնի ես» (1965) հերոսական դրաման արտացոլում է Ղազախստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Լևոն Միրզոյանի և ղազախական խորհրդային գրականության հիմնադիր Ս. Սեյֆուլլինի բարեկամությունը։ Մահացել է 2001 թվականին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Прозаик, драматург, долгожитель»։ Казахстанская правда։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-26-ին։ Վերցված է 2011-06-26 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։