Ալթին Լալա

Ալբանացի ֆուտբոլիստ

Ալթին Լալա (ալբ․՝ Altin Lala, նոյեմբերի 18, 1975(1975-11-18)[1], Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա), ալբանացի նախկին ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հիմնական գործունեությունն անց է կացրել Գերմանիայում, նաև խաղացել է Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։

Football pictogram.svg
Ալթին Լալա
Altin lala.jpg
Քաղաքացիությունը Flag of Albania.svg Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1975(1975-11-18)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Կավայա, Տիրանայի գավառ, Ալբանիա
Հասակ 172 սանտիմետր

Վաղ տարիներԽմբագրել

Լալան ծնվել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ծնողները Պաշկե և Դոդյե Լալաներն են։ Մեծացել է մայրաքաղաքի Տիրանա է Ռե շրջանում՝ ծնողների, եղբոր և քրոջ հետ, որտեղ նա ֆուտբոլ էր խաղում փողոցում շրջակայքի հասակակից երեխաների հետ։ Ալթինի հայրը ցանկանում էր, որ որդին կենտրոնանա կրթության վրա, բայց ի վերջո թույլ է տալիս, որ Լալան պայմանագիր կնքի Տիրանայի «Դինամո» ակումբի հետ։

1991 թվականին 15 տարեկան Ալթինը մեկնում է Գերմանիայի Ալբանիայի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմով, որտեղ նրանք իրենց թիմով մնում էին Համբուրգի նավահանգստի մոտ։ Լալան իր թիմակիցների հետ որոշում է չվերադառնալ Ալբանիա, բացի դա՝ նա օթևան է գտնում Գերմանիայում։ Ի վերջո նա հանգրվանում է փախստականների Ֆուլդա ճամբարում, որտեղ էլ ընդունվում է Ֆուլդայի տեղական «Բորուսիա» ակումբի 3-րդ՝ երիտասարդական թիմը։ Քանի որ նա միայն ալբաներեն էր խոսում, թիմակիցների և մարզիչների հետ ժեստերով էր հաղորդակցվում, բայց երիտասարդական թիմու 2 տարի անցկացնելուց հետո վարպետանում է։

Ակումբային գործունեությունԽմբագրել

Բորուսիա ՖուլդաԽմբագրել

Պաշտպանողական կիսապաշտպանը սկսել է իր ֆուտբոլային գործուներությունը Տիրանայի երիտասարդական թիմից Գերմանիա տեղափոխվելով և խաղալով Ֆուլդայի «Բորուսիայի» 3-րդ կազմում 1994 թվականի հունվարից։ «Բորուսիայի» կազմում Լալան մնացել է 2 մրցաշրջան՝ խաղալով 56 խաղում և խփելով 6 գնդակ։

Հաննովեր 96Խմբագրել

1998 թվականի հուլիսի 21-ին Ալթինը տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգայի «Հաննովեր 96» ակումբը, որի կազմում առաջին խաղը կայացավ 1998 թվականի հուլիսի 30-ին՝ 1-0 հաշվով հաղթելով «Կարլսրուե» ակումբին։ Այստեղ նա օգնում է թիմին հասնելու թիմին Բունդեսլիգա 2001-02 մրցաշրջանում և Բունդեսլիգայում խաղում է 149 հանդիպման մեջ՝ դառնալով իր թիմի կազմում ամենաերկար հանդես եկած ֆուտբոլիստը։ «Հաննովեր 96»ի կազմում Լալան միայն մի գոլ է խփել Բունդեսլիգայում։

2004 թվականին նա դարձավ թիմի ավագը մինչև 2007–08 մրցաշրջանը՝ դառնալով հանրահայտ թիմի երկրպագուների շրջանում, որոնք նրան տվել էին «Մարտնչող թզուկ» (գերմ.՝ Kampfzwerg) մականունը՝ իր կռվարար խաղաոճի պատճառով[2]։

2007-08 մրցաշրջանում նա անցկացրեց 28 խաղ առանց ընդունած գնդակի։ Լալայի համար 2008-09 մրցաշրջանի սկիզբը անհաջող էր, նա կարողացավ հանդես գալ միայն հինգ խաղի սկզբում՝ գնալով փոխարինման։ «Հաննովեր 96» այդ մրցաշրջանում հաղթանակ տարավ միայն տասը խաղում։

Մյունխենի Բավարիա IIԽմբագրել

Չնայած պլանավորված հեռացումը ֆուտբոլից, քանի որ «Հաննովերի» հետ պայմանագիրն ավարտվում էր 2012 թվականի ամռանը՝ «Մյունխենի Բավարիա II» բանակցություններ է սկսում վարել Լալայի հետ մարտից, որ ամռանը որպես ազատ խաղացող տեղափոխվի այնտեղ։ Գաղափարը առաջարկել էր Լալայի նախկին թիմակից Մայքլ Թարնատը՝ «Մյունխենի Բավարիայի» նորեկներ որոնողը։ Լալան երեք անգամ խաղաց «Բավարիայի» պահուստային կազմում, մինչև ստիպված կլիներ 2012 թվականի հոկտեմբերին թողնել խաղալը վնասվածքի պատճառով։

Միջազգային գործունեությունԽմբագրել

Ալթին Լալան նաև երկար ժամանակ խաղացել է ազգային հավաքականի կազմում՝ 1998 թվականից հանդես գալով 79 հանդիպումներում և խփելով 3 գնդակ[3], որը ցուցանիշով երկրորդն է Ալբանիայի ֆուտբոլի պատմության մեջ և զիջում էի միայն Լորիկ Կանային։ Նրա առաջին գոլը միջազգային հանդիպման ժամանակ եղել է 2003 թվականի մարտին Եվրոպայի որակավորման ընթացքում Ռուսաստանի դեմ խաղի 79-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով՝ դառնալով Ալբանիայի ֆուտբոլի պատմության ընթացքում լավագույն հանդիպումներից մեկը։ Երկրորդ գոլը երեք ամիս անց էր՝ Շվեյցարիայի դեմ 3-2 հաշվով պարտությամբ խաղում։ Լալան եղել է ազգային հավաքականի ավագը։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային կարիերաԽմբագրել

2012 թվականի մայիսի 5-ի տվյալներով

Մրցաշրջան Ակումբ Երկիր Մրցախաղ Խաղ Գոլ
1996–97 Ֆուլդայի Բորուսիա Գերմանիա Օբերլիգա Հեսսեն 23 2
1997–98 33 4
1998–99 Հաննովեր 96 Երկրորդ Բունդեսլիգա 24 3
1999–00 29 1
2000–01 31 3
2001–02 31 1
2002–03 Բունդեսլիգա 32 0
2003–04 12 0
2004–05 32 0
2005–06 29 0
2006–07 17 1
2007–08 27 0
2008–09 12 0
2009–10 4 0
2010–11 10 0
2011–12 6 0
Ընդհանուր 352 15

Ազգային թիմի վիճակագրությունԽմբագրել

Փոխանցումներ և գոլերԽմբագրել

Ալբանիայի ազգային հավաքական
Տարի Փոխանցում Գոլ
1998 7 0
1999 6 0
2000 3 0
2001 6 0
2002 5 0
2003 5 2
2004 7 0
2005 9 0
2006 6 1
2007 9 0
2008 6 0
2009 1 0
2010 2 0
2011 7 0
Ընդհանուր 79 3

International goalsԽմբագրել

# Ամսաթիվ Խաղադաշտ Մրցակից Միավոր Արդյունք Մրցախաղ
1. 29 մարտի 2003 Լորո Բորիչի մարզադաշտ, Շկոդեր, Ալբանիա Ռուսաստան 2 – 1 3–1 Եվրո 2004 որակավորում[4]
2. 11 հունիսի 2003 Ստադ դը Ժնև, Ժնև, Շվեյցարիա Շվեյցարիա 1 – 1 2–3 Եվրո 2004 որակավորում[5]
3. 16 օգոստոսի 2006 Օլիմպիկո, Սերավալլե, Սան Մարինո Սան Մարինո 3 – 0 3–0 Ընկերական հանդիպում[6]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Altin Lala» (German)։ hannover96online.de։ 17 July 2002։ Արխիվացված օրիգինալից 5 January 2008-ին։ Վերցված է 17 December 2007 
  3. Hoxha Florent, Mamrud Roberto (12 June 2014)։ «Goalscoring for Albania National Team»։ rsssf.com։ Վերցված է 8 April 2012 
  4. «Match Euro Qualifying : Albania vs. Russia»։ footballdatabase.eu։ 29 March 2003։ Վերցված է 8 April 2012 
  5. «Match Euro Qualifying : Switzerland vs. Albania»։ footballdatabase.eu։ 11 June 2003։ Վերցված է 8 April 2012 
  6. «Match Friendlies : San Marino vs. Albania»։ footballdatabase.eu։ 16 August 2006։ Վերցված է 8 April 2012 

Արտաքին հղումներԽմբագրել