Ալեքս Մերետ

իտալացի ֆուտբոլիստ

Ալեքս Մերետ (իտալ.՝ Alex Meret, մարտի 22, 1997(1997-03-22)[1][2], Ուդինե, Իտալիա[3]), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[5]։

Ալեքս Մերետ
Alex Meret
Մերետը 2017 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 22, 1997(1997-03-22)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Ուդինե, Իտալիա[3]
Հասակ 190 սմ
Քաշ 82 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 1
Պատանեկան կարիերա
2007-2012 Իտալիա Դոնաթելո Կալչո
2012-2015 Իտալիա Ուդինեզե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2018 Իտալիա Ուդինեզե 0 (0)
2016-2018   Իտալիա ՍՊԱԼ 43 (0)
2018-ներկա Իտալիա Նապոլի 27 (0)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ16 4 (0)
2013-2014 Իտալիա Իտալիա Մ17 13 (0)
2014 Իտալիա Իտալիա Մ18 2 (0)
2014-2016 Իտալիա Իտալիա Մ19 19 (0)
2018-2019 Իտալիա Իտալիա Մ21 5 (0)
2019-ներկա Իտալիա Իտալիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ուդինեզե խմբագրել

Մերետը Ուդինեզեի ակադեմիայի սան է։ 2015-16 մրցաշրջանում իտալացին դարձավ ակումբի երկրորդ հիմնական դարպասապահը՝ Օրեստիս Կարնեզիսից հետո։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իտալիայի գավաթի Ատալանտայի դեմ խաղում[6]։

2016 թվականի հուլիսին Մերետը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց ՍՊԱԼ[7]։ Իր դեբյուտը նշեց օգոստոոսի 7-ին՝ Իտալիայի գավաթի Մեսինայի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Բենևենտոյի դեմ խաղում[9]։ 2016-17 մրցաշրջանում Մերետը անցկացրեց 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողելով 31 գնդակ և օգնելով ՍՊԱԼ-ին հաղթել Սերիա B[10][11]։ Իր ելույթների համար իտալացին ճանաչվեց Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ։ 2017 թվականի օգոստոսի 1-ին Մերետը վարձավճարով վերադարձավ ՍՊԱԼ[12]։ Իր առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2018 թվականի հունվարի 28-ին՝ Ինտեր Միլանի դեմ խաղում[13]։ Վնասվածքի պատճառով իտալացին բաց թողեց մրցաշրջանի կեսը՝ անցկացնելով 13 հանդիպում[14]։

Նապոլի խմբագրել

2018 թվականի հուլիսի 5-ին Մերետը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[15][16][17]։ Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[18][19]։ Այնուամենայնիվ, տրանսֆերից մի քանի օր անց իտալացին կոտրեց ձեռքը՝ բաց թողելով շուրջ 5 ամիս[20][21][22]։ Իր դեբյուտը Նապոլիի կազմում Մերետը նշեց դեկտեմբերի 8-ին՝ Ֆրոզինոնեի դեմ խաղում[23]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց 2019 թվականի փետրվարի 14-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Ցյուրիխի դեմ խաղում[24]։ Մարտի 3-ին նա հեռացվեց խաղադաշտից Յուվենտուսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 25-րդ րոպեին[25][26]։ Իր առաջին մրցաշրջանում Մերետը անցկացրեց 21 հանդիպում՝ բաց թողելով 18 գնդակ[27]։

Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Մերետը նշեց 2019 թվականի սեպտեմբերի 17-ին՝ խմբային փուլի Լիվերպուլի դեմ խաղում[28][29]։

Միջազգային կարիերա խմբագրել

Մերետը ներկայացրել է Իտալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մ19 հավաքականի կազմում նա մասնակցեց 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը[30]՝ անցկացնելով 5 հանդիպում և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[31]։ Իտալիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ 4-0 հաշվով պարտվեց Ֆրանսիային[32][33]։ 2019 թվականի հունիսին Մերետը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[34][35][36]՝ անցկացնելով 3 հանդիպում[37], սակայն Իտալիան դուրս մնաց մրցաշարի խմբային փուլից[38][39]։

Իտալիայի ազգային հավաքական Մերետը առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին Անտոնիո Կոնտեի կողմից՝ Ալբանիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[40][41], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[42][43]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց նոյեմբերի 18-ին՝ փոխարինելով Սալվատորե Սիրիգուին Հայաստանի դեմ խաղում[44][45]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[46]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ուդինեզե 2015–16 Սերիա A 0 0 2 0 2 0
ՍՊԱԼ (վարձավճար) 2016–17 Սերիա B 30 0 2 0 32 0
2017–18 Սերիա A 13 0 0 0 13 0
Ընդհանուր 43 0 2 0 0 0 0 0 45 0
Նապոլի 2018–19 Սերիա A 14 0 1 0 6 0 21 0
2019–20 13 0 0 0 6 0 19 0
Ընդհանուր 27 0 1 0 12 0 0 0 40 0
Կարիերայի ընդհանուր 70 0 5 0 12 0 0 0 87 0

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[46]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 1 0
Ընդհանուր 1 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

ՍՊԱԼ

Միջազգային խմբագրել

Իտալիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2016[33]

Անհատական խմբագրել

  • Սերիա B-ի տարվա լավագույն դարպասապահ. 2016–17
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2016[31]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. 3,0 3,1 3,2 http://calcio-seriea.net/scheda_giocatore/2017/10411/
  4. https://www.quirinale.it/elementi/59113
  5. «Italy - A. Meret - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  6. «Udinese Calcio - Atalanta BC, Dec 2, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  7. Carlino, il Resto del (2016 թ․ հուլիսի 6). «Spal, è fatta con il portiere Meret. Confermato il jolly Spighi - il Resto del Carlino». il Resto del Carlino (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  8. «SPAL 2013 - AC Rilancio Messina, Aug 7, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  9. «Benevento Calcio - SPAL 2013, Aug 27, 2016 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  10. 10,0 10,1 «Serie B: Spal promoted to Serie A | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  11. «Italian Football: SPAL return to Serie A for first time in 49 years | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  12. «Calciomercato SPAL, ufficiale il ritorno di Meret: in prestito dall'Udinese | Goal.com» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  13. «SPAL 2013 - Inter Milan, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  14. «Alex Meret | Football Stats | Spal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  15. «ALEX MERET JOINS NAPOLI | News | Lega Serie A». www.legaseriea.it (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  16. «DONE DEAL: Napoli sign Udinese goalkeeper Alex Meret - Tribal Football». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  17. «Napoli Announce Signing of Highly Rated Italian Shot Stopper Alex Meret From Udinese». 90min.com (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  18. «Meret arrives for Napoli | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  19. «Napoli confirm Ruiz and Meret signings». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «New Napoli goalkeeper Meret suffers broken arm». FourFourTwo (անգլերեն). 2018 թ․ հուլիսի 11. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  21. Benson, Ryan. «New Napoli goalkeeper Meret suffers broken arm». Sportstar (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  22. «Napoli injury update: Meret won't return in 2018». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  23. «SSC Napoli - Frosinone Calcio, Dec 8, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  24. «FC Zürich - SSC Napoli, Feb 14, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  25. «SSC Napoli - Juventus FC, Mar 3, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  26. «2 red cards as Juve goes 16 points clear by beating Napoli». AP NEWS. 2019 թ․ մարտի 3. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  27. «Alex Meret | Football Stats | Napoli | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  28. «SSC Napoli - Liverpool FC, Sep 17, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  29. «Napoli 2-0 Liverpool: Mertens and Llorente down Champions League holders». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  30. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  31. 31,0 31,1 uefa.com (2016 թ․ օգոստոսի 3). «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  32. «France U19 - Italy U19, Jul 24, 2016 - European U19 Championship 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  33. 33,0 33,1 «France cruise past Italy to win European Under-19 final». ESPN.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  34. «Italy squad for U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  35. «Euro Under-21s: Moise Kean to Luka Jovic, Italy to England - a complete guide | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  36. «Parte l'avventura europea: Di Biagio ufficializza la lista dei 23 Azzurrini». www.figc.it. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  37. UEFA.com. «Italy - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  38. «Italy out of U21 Euros | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  39. «France, Romania into semis at Euro U21 championships, hosts Italy out». France 24 (անգլերեն). 2019 թ․ հունիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
  40. «Italy: New faces for Albania and Holland | Football Italia». www.football-italia.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  41. «Serie B keeper Alex Meret earns shock Italy call» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  42. «Italy - Albania, Mar 24, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  43. «Netherlands - Italy, Mar 28, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.
  44. «Italy - Armenia, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  45. «Italy: Armenia annihilated 9-1! | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 17-ին.
  46. 46,0 46,1 «Alex Meret». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Մերետ» հոդվածին։