Ալեքսիս Նափ

ամերիկացի դերասանուհի
(Վերահղված է Ալեքսիս Կնափից)

Ալեքսիս Մերիզալդ Նափ (անգլ.՝ Alexis Merizalde Knapp, հուլիսի 31, 1989(1989-07-31)[1], Avonmore, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Նախագիծ X» և «Կատարյալ ձայն» ֆիլմերում խաղացած դերերով։

Ալեքսիս Նափ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 31, 1989(1989-07-31)[1] (34 տարեկան)
ԾննդավայրAvonmore, Վեստմորլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
 Alexis Knapp Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալեքսիս Կնափը ծնվել է 1989 թվականի հուլիսի 31-ին Փենսիլվանիա նահանգի Ավոնմորե քաղաքում[2][3]։ Ունի երկու եղբայր։

Կարիերա խմբագրել

18 տարեկան հասակում Կնափը տեղափոխվել է Լոս Անջելես[4], որտեղ նախքան կինոյում նկարահանվելը աշխատել է որպես մոդել։ Առաջին անգամ հայտնվել է «Սիրո բանաձև ամուսնության գերիների համար» և «Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը» ֆիլմերի էպիզոդիկ դերերում։ 2012 թվականին Ալեքսիս դերով նկարահանվել է «Նախագիծ X» ֆիլմում, որից հետո հայտնի դառնալով` նկարահանվել է նաև «Կատարյալ ձայն» ֆիլմում։ Կնափը նաև որպես հրավիրված աստղ հայտնվել է «Սուպեր ուրախ երեկո» սերիալում, որի դերասանուհին և սցենարիստը եղել են նրա գործընկերները՝ Ռեբել Ուիլսոնը և Աննա Քեմփը[5][6]։ Կնափը նաև Մայլի Սայրուսի հետ միասին նկարահանվել է «Գաղտնի գործակալ» ֆիլմի գլխավոր դերում։

2013 թվականին Ալեքսիսը «Ստորին հարկ» հեռուստասերիալի պիլոտային թողարկումներում խաղացել է Ջենիֆերի գործընկերոջ՝ Թորի դերը, որը միշտ ուշանում էր աշխատանքից[7]։ Ինչպես նաև նկարահանվել է «Cinnamon Girl» սերիալում, մինչ նրա փակվելը[8]։

Անձնական կյանք խմբագրել

Կնափը 2010 թվականի ամռանից սկսել է հանդիպել Ռայան Ֆիլիպի հետ[9], սակայն նույն թվականի սեպտեմբերին բաժանվել է նրանից[10]։ Բաժանումից հետո Կնափը պարզել է, որ հղի է։ 2011 թվականի հուլիսի 1-ին ծնվել է նրա դուստրը՝ Կայլանի Մերիզալդե Ֆիլիպ Կնափը[11]։ Ֆիլիպը երեխայի ծննդյան ժամանակ ներկա է գտնվել[12]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 ֆ Սիրո բանաձև ամուսնության գերիների համար Couples Retreat պարուհի
2010 ֆ Փերսի Ջեքսոնը և որոտներ գողացողը Percy Jackson & the Olympians: The Lightning Thief Աֆրոդիտե աղջիկ
2012 հֆ Որպես հայր Like Father Դիլան
2012 ֆ Նախագիծ X Project X Ալեքսիս
2012 ֆ Կատարյալ ձայն Pitch Perfect Սթեյսի Կոնրադ
2012 ֆ Գաղտնի գործակալ So Undercover Թեյլոր Ջեֆի
2013 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy
2013 ս Սուպեր ուրախ երեկո Super Fun Night Սամանթա
2015 ֆ Կատարյալ ձայն 2 Pitch Perfect 2 Սթեյսի
2017 ֆ Կատարյալ ձայն 3 Pitch Perfect 3 Սթեյսի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Alexis Knapp». IMDb.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. «Alexis Knapp's photo "Happy birthday to my father, ..." on WhoSay». Whosay.com. 2012 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «Alexis Knapp Talks "Project X," Snakes and Gaming!». YouTube. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  5. «Super Fun Night». IMDb.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  6. «@rebelwilson | Spending Monday in the edit suite. #SuperFunNight. | Webstagram - the best Instagram viewer». Webstagram. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  7. Andreeva, Nellie (2013 թ․ ապրիլի 23). «Alexis Knapp Cast In TBS' 'Ground Floor', Robin Givens Joins ABC Family's 'Twisted'». Deadline.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  8. Andreeva, Nellie. «Renee Zellweger Lifetime 1970s Drama Pilot 'Cinnamon Girl' Casts Leads». Deadline.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. «Ryan Phillippe Awaiting Pregnant Ex-Girlfriend's Paternity Test». People. 2011 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  10. «Ryan Phillippe's Ex Alexis Knapp Gives Birth to Baby Girl». Us Weekly. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  11. «Ryan Phillippe's Last Name Given to Alexis Knapp's Baby». People. 2011 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
  12. «No DNA Test Needed! Ryan Phillippe Present for Birth of Ex's Baby». E Online. 2011 թ․ հուլիսի 7. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 16-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Նափ» հոդվածին։