Ալեքսիանոս Բժիշկ (ծննդյան և մահվան թվականները անհայտ), միջնադարի հայ բժիշկ։ Ունի 80 գլուխներից բաղկացած դեղաբանական մի անտիպ երկ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 8185)։ Ձեռագիրը ընդօրինակված է XVI-XVII դդ.։ Ընդգրկում է ներքին («Վասն սրտացաւի», «Վասն ստամոքացաւի», «Վասն լերդացաւի» ևն), նյարդային («Վասն գլխացաւի», «Վասն մոռացկոտի», «Վասն կապած մարդոյ» ևն), վիրաբուժական («Վասն որ մարդոյ կողն կոտրի», «Վասն որ թրի զարկած լինի», «Վասն կրակով այրածի» ևն), մաշկային («Վասն քոսի և չոր քորի», «Վասն կոծիծի» ևն) հիվանդությունները։ Ձեռագրում տեղեկություններ կան նաև անասունների հիվանդությունների մասին։

Ալեքսիանոս Բժիշկ
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունգիտնական և բժիշկ

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Անասյան Հ. Ս., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 403 – 05։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 161