Ալեքսեևյան ռեալական դպրոցի պանսիոնի և եկեղեցու շենք

Ալեքսեևյան ռեալական դպրոցի պանսիոնի և եկեղեցու շենք (ռուս.՝ Здание пансиона и церкви Алексеевского реального училища), ճարտարապետական հուշարձան[1] Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը գտնվում է Լենինի պողոտա, տուն 13 հասցեով։

Ալեքսեևյան ռեալական դպրոցի պանսիոնի և եկեղեցու շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
ՃարտարապետՅուլի Դյուտել
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Ալեքսեևյան ռեալական դպրոցի պանսիոնն ու եկեղեցին երկհարկանի շենք է, որը կարմիր աղյուսից կառուցել է ճարտարապետ Յուլի Օսիպովիչ Դյուտելը 1897-1901 թվականներին։

Սկզբնապես շենքում բնակվել են Ալեքսեևյան ռեալական դպրոցի սաները։ Ներկայումս շենքում տեղակայված է տղամարդկանց երգչախմբային քոլեջ։

Շենքն «Ալեքսեևյան ռեալական դպրոց» անվանումով մշակութային ժառանգության տարածաշրջանային (մարզային) նշանակության օբյեկտ է (գրանցման համար՝ 6600044000)[2]։

Պատմություն խմբագրել

Եկատերինբուրգի Ալեքսեևյան ռեալական դպրոցը հիմնադրվել է 1873 թվականին՝ քաղաքագլուխ, լեռնային ինժեներ Վ. Ա. Գրամատչիկովի նախաձեռնությամբ[3]։

Սկզբում այն գտնվում էր «վարձակալած բնակարանում»։ 1880 թվականին դպրոցը կառուցեց սեփական շենքը, որը 1890 թվականին ընդարձակվեց։ 1897 թվականին ճարտարապետ Յ. Օ. Դյուտելին հանձնարարվեց դպրոցի համար մշակել եկեղեցու և պանսիոնի նախագիծն ու ծախսերի նախահաշիվը, իսկ 1898 թվականին այդ շենքը կառուցվեց[3]։

1901 թվականին Ի. Ի. Սիմանովի միջոցներով եկեղեցին նորոգվել է, իսկ օգոստոսի 28-ին օծվել է հանուն Ալեքսանդր Նևսկու։

XX դարի սկզբին դպրոցի համակառույցի մեջ եղել են ուսումնական մասնաշենքը, եկեղեցին և պանսիոնը, կողաշենքը, ծառայությունները, արևելյան և արևմտյան դարպասները և ցանկապատը։ Ուսումնական մասնաշենքի և եկեղեցու ու հանրակացարանի միջև այգի էր։ 1950-ական թվականներին դպրոցի պարտեզի տեղում կառուցվել է բազմաբնակարան շենք։ Ավելի ուշ քանդվել և վերակառուցվել են նաև օժանդակ կառույցները։ Կորսված են այգին, արևելյան և արևմտյան դարպասները[3]։

Ալեքսանդր Նևսկի եկեղեցու և պանսիոնի շենքը «նորռուսական» ոճի ճարտարապետական հուշարձան է, որն առանձնանում է XX դարի սկզբին բնորոշ ֆունկցիոնալ մոտեցման և լուծման մեթոդների տարածական և պլանավորման լուծումների վրա հիմնված ինքնատիպությամբ[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Объекты культурного наследия Екатеринбурга
  2. «Пансион Алексеевского реального училища».
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Комплекс зданий Екатеринбургского Алексеевского реального училища». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել