Ալեքսեյ Վիկտորովիչ Շվեդ (ռուս.` Алексей Викторович Швед, դեկտեմբերի 16, 1988(1988-12-16), Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, պաշտպան, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012)։ Ներկա պահին հանդես է գալիս ռուսական «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբում։ Ժամանակին ելույթներ է ունեցել Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA)։

Ալեքսեյ Շվեդ
Алексей Швед

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԲԿՄԱ Մոսկվա
Դիրքը Հարձակվող պաշտպան/ խաղարկող
Համար № 91
Ի ծնե տրված անունը Ալեքսեյ Վիկտորովիչ Շվեդ
Алексей Викторович Швед
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 16, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Բելգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 1,98 մ
Քաշ 83 կգ
Դրաֆթի տարի 2010/ չդրաֆթացված
Կարիերայի պատմություն
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2006–2012)
ՌուսաստանԽիմկի (2007)
ՌուսաստանԴինամո Մոսկվա (2009–2010)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄինեսոտա Թիմբերվուլվզ (2012–2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2014)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուսթոն Ռոքեթս (2014–2015)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՆյու Յորք Նիքս (2015)
ՌուսաստանԽիմկի (2015-2021)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2021-այժմ)
Մեդալներ

Օլիմպիական խաղեր
 Բրոնզ-Լոնդոն 2012
ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնություն
 Բրոնզ-Լիտվա 2011

Պրոֆեսիոնալ կարիերան

խմբագրել

2005-2006 թթ. հանդես գալով «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի երիտասարդական հավաքականում՝ Շվեդը որպես պրոֆեսիոնալ բասկետբոլիստ սկսում է հանդես գալ 2006 թվականից։

2007 թվականի հունվարի 17-ին Շվեդը կատարում է իր նորամուտը Բասկետբոլի Եվրալիգայում` ընդդեմ լիտվական «Ժալգիրիսի»[1]։ Նույն թվականի փետրվարին Շվեդը վարձակալության հիմունքներով «ԲԿՄԱ»-ից տեղափոխվում է «Խիմկի»։ Մինչ 2007-08 մրցաշրջանի մեկնարկը Շվեդը վերադառնում է «ԲԿՄԱ»։ 2008 թվականի դեկտեմբերին, կրկին վարձակալությամբ, Շվեդը տեղափոխվում է Մոսկավայի «Դինամո» և վերադառնում «ԲԿՄԱ»` մինչև 2010-11 խաղաշրջանի մեկնարկը։

2012 թվականի հուլիսի 23-ին, «ԲԿՄԱ» ակումբի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարում է Շվեդի հեռանալու և Բասկետբոլի ազգային ասոցիացիային միանալու մասին[2]։ 2 օր անց Շվեդը 3 տարվա 10 միլիոն ԱՄՆ դոլարի պայմանագիր է կնքում «Մինեսոտա Թիմբերվուլվզի» հետ։ «Թիմբերվուլվզին» է միանում նաև Շվեդի համերկրացի և «ԲԿՄԱ»-ի թիմակից Անդրեյ Կիրիլենկոն[3]։

Ազգային հավաքական

խմբագրել

Շվեդը պատանի հասակում մի քանի անգամ հանդես է եկել Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում. 2006 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի մինչև 18 տարեկանների և 2007 և 2008 թվականներին՝ մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություններին։

Բացի այդ եղել է նաև ազգային հավաքականի անդամ, որի կազմում 2011 թվականին հաղթել է բրոնզե մեդալ ՖԻԲԱ-ի Եվրոպայի առաջնությունում, իսկ Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերում դարձել է բրոնզե մեդալակիր՝ Արգենտինայի դեմ խաղում իր հաշվին գրանցելով 25 միավոր և 81-77 հաշվով գրավելով երրորդ տեղը՝ զիջելով Միացյալ Նահանգներին և Իսպանիային։

Մրցանակներ և նվաճումներ

խմբագրել
  • II աստիճանի մեդալ «հայրենիքին կատարած ծառայությունների համար» (օգոստոսի 13, 2012 թ.)
  • ՌԴ սպորտի վաստակավոր վարպետ (օգոստոսի 20, 2012)
  • 3 անգամ Ռուսաստանի չեմպիոն (2007-08, 2008-09, 2011-12)
  • Եվրալիգայի հաղթող (2007-08)
  • Եվրալիգայի երիտասարդական առաջնության հաղթող (2005-06)
  • ԴՅԲԼ-ի արծաթե մեդալակիր (2005-06)
  • «Զոլոտայա կորզինա» սպորտային մրցանակաբաշխության «Ռուսաստանի լավագույն երիտասարդ բասկետբոլիստ» անվանկարգի նոմինանտ (2008)
  • Ալեքսանդր Գամելսկու անվան MVP (2008-09)
  • Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալակիր

NBA-ի վիճակագրություն

խմբագրել
Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Կանոնավոր մրցաշրջան

խմբագրել
Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
2012-13 Մինեսոտա 77 16 23.9 0.372 0.295 0.720 2.3 3.7 0.7 0.4 8.6
2013-14 Մինեսոտա 63 0 10.5 0.321 0.294 0.756 1.3 1.1 0.4 0.3 4.0
Կարիերայում 140 16 17.9 0.358 0.295 0.733 1.5 2.5 0.6 0.3 6.5

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Euroleague.net, կանոնավոր առաջնություն, խաղ 12 - Հունվարի 17, 2007թ. - «Յունիվերսալ Սպորտս»
  2. «Ալեքսեյ Շվեդը խաղալու է «Մինեսոտայում»». CSKABasket.com. 2012 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 23-ին.
  3. ««Վուլվզը» պայմանագիր է կնքում ազատ գործակալ դարձած Ալեքսեյ Շվեդի հետ». NBA.com. 2012 թ․ հուլիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Շվեդ» հոդվածին։