Ալեքսեյ Ալեքսանդրովիչ Մեշերյակով (փետրվարի 13, 1984(1984-02-13), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ռոք երաժիշտ, «Սպլին» խմբի թմբկահարը։

Ալեքսեյ Մեշերյակով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունАлексей Мещеряков
Ծնվել էփետրվարի 13, 1984(1984-02-13) (40 տարեկան)
Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)
ԵրկիրԽՍՀՄ
ԺանրերՌոք, Գրանջ
Մասնագիտություներաժիշտ
ԳործիքներՀարվածային գործիքներ
ԿապվածՍպլին

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լենինգրադում։ Մանկուց սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ։

13 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց, դաշնամուրի դասարան։ Սակայն 3 տարի սովորելուց հետո թողել է դասերը և սկսել է զբաղվել հարվածային գործիքներով։ Հանրակրթական դպրոցում վատ է սովորել։ Երկար ժամանակ ցանկանում էր դառնալ երաժիշտ, բայց չէր կողմնորոշվում, թե ինչ ուղղությամբ։ Ագաֆոնովի հետ ծանոթանալուց հետո սկսում է նվագել նրա հետ[1]։

2000 թվականին ընդունվում է Սանկտ Պետերբուրգի մշակույթի և արվեստների համալսարան՝ երաժշտական արվեստի էստրադայի բաժին։ Այդ ժամանակ «Катюша» խմբի անդամ էր։ Այնուհետև դառնում է «android» խմբի անդամ, որը լքում է 2002-ին։ Նույն թվականին մասնակցություն է ունենում «Катран» խմբում, որը նույնպես շուտով լքում է։ Հաջորդ տարիներին նա ժամանակ առ ժամանակ նվագում է «Королевы» և «Катран», «МореКорабли» խմբերում։

Մի անգամ Ալեքսեյը դիմում է Ալեքսանդր Վասիլևին՝ իրեն «Սպլին» խմբի կազմ ընդունելու խնդրանքով։ Նրան ընդունում են նախկին թմբկահար Սերգեյ Նավետնովի փոխարեն։

Ամուսնացած է։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել