Ալեքսեյ Իլյուշին
Ալեքսեյ Անտոնովիչ Իլյուշին (ռուս.՝ Алексе́й Анто́нович Илью́шин, հունվարի 7 (20), 1911, Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 31, 1998, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային գիտնական մեխանիկայի բնագավառում։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1943 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։
Ալեքսեյ Իլյուշին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7 (20), 1911 Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 31, 1998 (87 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | առաձգականության տեսություն |
Պաշտոն(ներ) | ռեկտոր |
Անդամակցություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | ՄՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ և Մոսկվայի պետական համալսարան[2] |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Լեոնիդ Լեյբենզոն[2] |
Եղել է գիտական ղեկավար | Dyuis Danilovich Ivlev?, Igor Kiyko?, Vladimir Klyuchnikov?, P. M. Ogibalov?, Boris Pobedrya?, Igor Molodtsov?, Emiliia Leonova?, D. V. Georgievskiĭ?, Vladimir Dimitreovich Klyushnikov?[2], Leonid Aleksandrovich Tolokonnikov?[2] և Igor Anatolyevich Kiiko?[2] |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1934 թվականից)։ 1936–1960 թվականներին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում (1953 թվականից՝ տնօրեն)։ 1950-1952 թվականներին եղել է Լենինգրադի համալսարանի ռեկտորը։
Աշխատանքները վերաբերում են առաձգականության և պլաստիկության տեսության հարցերին։ Առաջարկել է գերձայնային հոսանքով շրջհոսման մոդելավորման մեթոդ և գազային դինամիկայի մի քանի խնդիրների լուծումներ։
Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1948 թվականին)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Ильюшин Алексей Антонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mathematics Genealogy Project — 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 320)։ |