Ալեքսան Հովսեփյան

հայ հյուսվածաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալեքսան Արմենակի Հովսեփյան (հուլիսի 14, 1927(1927-07-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ հյուսվածաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1975)։

Ալեքսան Հովսեփյան
Ծնվել էհուլիսի 14, 1927(1927-07-14)[1] (97 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանանասնաբուժական գիտությունների դոկտոր (1973) և պրոֆեսոր (1975)

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1952)։ 1954 թվականից աշխատել է նույն ինստիտուտում, 1989-1994 թվականներին՝ նույն ինստիտուտի հյուսվածաբանության, նորմալ և ախտաբաական, կազմաբանության ամբիոնի վարիչ, 1994 թվականից՝ ՀԳԱ գյուղատնտեսական կենդանիների ձևաբանության, կազմաբանության և ախտաբանական կազմաբանության ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են կենդանիների օրգանների և հյուսվածքների հետվնասվածքային վերականգնման խթանման և այլ հարցերի։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսան Հովսեփյան» հոդվածին։