Ալեքսան Առաքելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսան Գևորգի Առաքելյան (օգոստոսի 7, 1982, Լենինական, Հայկական ԽՍՀ - ապրիլի 2, 2016, Արցախ), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, փոխգնդապետ։
Ալեքսան Առաքելյան | |
---|---|
1982-2016 | |
Ծննդավայր | Գյումրի քաղաք |
Մահվան վայր | ԼՂՀ |
Քաղաքացիություն | հայ |
Ծառայության տարիներ | 2001-2016 |
Կոչում | փոխգնդապետ |
Հրամանատարն էր | դասակի |
Պաշտոն | Ծառայության պետ, հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական ռազմական գործողություններ (2016) |
Կրթություն | Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա (2004) |
Պարգևներ | «Մարտական ծառայություն» մեդալ |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսան Առաքելյանը ծնվել է 1982 թվականին, Գյումրի քաղաքում։ Սովորել է Գյումրու տեղի դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո 2001 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2004 թվականին, ավարատելով ինստիտուտը 10 տարի ծառայել է հարավային սահմանին՝ որպես դասակի հրամանատար։ 2014 թվականին ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել Վարդենիսում գտնվող զինվորական երկրորդ կորպուս՝ որպես ծառայության պետ։ Հետագայում անցել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ[1]։ Փոխգնդապետ Ալեքսանի անունով Գյումրիում բացվել է պուրակ։
Մարտական գործողություններ
խմբագրել2016 թվականի ապրիլի 2-ի լուսաբացին ժամը 6-ի սահմաններում, Ալեքսանը և ևս 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու։ Սակայն, տեղյակ չեն եղել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից։ Երբ նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ալեքսանը, շտապելով ցանկացել է գրավել դիրքը։ Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջափակման մեջ։ Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավորում է ստացել, սակայն շարունակել է կռվել մինչև մահացու վիրավորում ստանալը։ Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել և նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Ցավալի լուրը հասել է ապրիլի 10-ին, երբ հայկական կողմին էր հանձնվել ապրիլի 2-ից 5-ը ծավալված ռազմական գործողությունների արդյունքում անհետ կորած 18 զինծառայողների մարմինները։ Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանի մարմինը[2]
Պարգևներ
խմբագրելՀուղարկավորություն
խմբագրելՀոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 12-ին ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 13-ին, ժամը 14:00-ին Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում[3]։