Բացել գլխավոր ցանկը

Կամուրջ Ալեքսանդր III (ֆր.՝ Pont Alexandre III) - կամարային կամուրջ Սեն գետի վրա Փարիզում: Միացնում է Փարիզի Հաշմանդամների տունը և Ելիսեյան դաշտեր կամ Շանզ Էլիզե Փարիզի կենտրոնական փողոցը: Երկարությունը 160 մետր է, Ելիսեյան դաշտերի տեսարանը չփակելու համար կառույցի բարձրությունը չի գերազանցում 6 մետրը ինչն իր ստեղծման ժամանակահատվածի համար համարվում էր մեծ ձեռքբերում:

Picto infobox bridge1.png
Ալեքսանդր III-ի կամուրջ
Pont Alexandre III
Pont Alexandre III.jpg
ԱնունովԱլեքսանդր III
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
ՏեղանքՓարիզի 7-րդ շրջան[1] և Փարիզի 8-րդ շրջան
Նշանակությունավտոճանապարհային
Տեսակերթևեկելի կամարավոր կամուրջ[1]
ՆյութEuville stone? և պողպատ
Թռիչքների քանակ1
Հատում էՍեն
ՃարտարապետJoseph Cassien-Bernard?
Երկարություն160 մ[2]
Լայնություն40 մ[2]
Բարձրություն6 մ
Շինարարության սկիզբ1896
Բացման տարեթիվ1900
Ժառանգության կարգավիճակդասակարգված պատմական հուշարձան[1] և « Patrimoine du XXe siècle » label?
Կոորդինատներ: 48°51′48.996000100005″ հս․ լ. 2°18′48.9960001″ ավ. ե. / 48.86361000002777644° հս․. լ. 2.313610000028° ավ. ե. / 48.86361000002777644; 2.313610000028

Կառույցն արված է արտ-նովո ոճով՝ զարդարված քերովբեների, թևավոր ձիերի, հրեշտակների ու նիմփաների արձաններով, ողջ երկայնքով շրջապատված է մոդեռն ոճի լամպերով:

ՊատմությունԽմբագրել

Շինարարությունը սկսվել է 1896 թվականի հոկտեմբերին և ավարտվել 1900 թվականին: Կոչվել է ռուս կայսր Ալեքսանդր III-ի անունով` ֆրանս-ռուսական դաշինքի պատվին: 1975 թվականից կամուրջը պահպանվում է պետության կողմից որպես պատմամշակութային հուշարձան: Համարվում է Փարիզի ամենանրբագեղ կամուրջներից մեկը[3][4]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 base Mériméeministère de la Culture, 1978.
  2. 2,0 2,1 «Alexandre III Bridge»։ Structurae—International Database for Civil and Structural Engineering։ Wilhelm Ernst & Sohn Verlag։ Վերցված է 4 October 2014 
  3. Books.google.com: "the most ornate"
  4. Books.google.com: "the most extravagant"

Արտաքին հղումներԽմբագրել