Ալեքսանդր դը Ռոդես
ֆրանսիացի գրող
Ալեքսանդր դը Ռոդես (ֆր.՝ Alexandre de Rhodes, մարտի 15, 1591[1][2][3], Ավինյոն, Պապական մարզ[4] - նոյեմբերի 5, 1660[1][3], Սպահան, Սեֆյան Պարսկաստան), ֆրանսիացի միսիոներ-ճանապարհորդ, ուղեգրող։ Հռոմում աստվածաբանական կրթություն ստանալուց (1618) հետո դարձել է ճիզվիտական օրդենի անդամ, քարոզել Հարավային Չինաստանում, Ֆիլիպիններում, Ճապոնիայում, 1654 թվականից՝ Իրանում։ Գրի է առել Հեռավոր Արևելք կատարած իր ուղևորությունը։ 1646 թ. Ճավայից Հռոմ վերադառնալիս անցել է Հայաստանով։ Հետաքրքրություն են ներկայացնում Երևանի, էջմիածնի, Ջուղայի ավերակների (հատկապես գերեզմանոցի, ըստ հեղինակի՝ 10 հզ․ տապանաքարերի) նկարագրությունը։ Ռոդեսի ուղեգրությունն առաջին անգամ հրատարակվել է 1653 թ.։
Ալեքսանդր դը Ռոդես Alexandre de Rhodes | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1591[1][2][3] |
Ծննդավայր | Ավինյոն, Պապական մարզ[4] |
Մահացել է | նոյեմբերի 5, 1660[1][3] (69 տարեկան) |
Մահվան վայր | Սպահան, Սեֆյան Պարսկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | օքսիտաներեն |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | բառարանագիր, լեզվաբան, թարգմանիչ, միսիոներ, map maker և պատմաբան |
![]() |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 4,2 Marini G. F. Delle missioni de' padri della Compagnia di Giesu nella Provincia del Giappone, e particolarmente di quella di Tumkino (իտալ.) — 1663.
Գրականություն
խմբագրել- Divers voyages et missions du P․ Alexandre de Rhodes en la Chine et autres royaumes de 1’Orient avec son retour en Europe par la Perse et ГАгтёше, Lille, 1884
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր դը Ռոդես» հոդվածին։ |